ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սույն թվականի սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվող Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները: Կողմերը կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը՝ շեշտելով, որ այն մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
Կարդալ ավելին »Tag Archives: ուղիղ չվերթ
Չինական ավիաընկերությունն առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր Ուրումչի-Երևան երթուղով
Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրության մեջ: «Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ: Չվերթի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ...
Կարդալ ավելին »Այսօրվանից մեկնարկում են Կահիրե-Երևան կանոնավոր ուղիղ չվերթները
2024 թվականի հունիսի 20-ին, Երևան կժամանի Կահիրե-Երևան- Կահիրե կանոնավոր չվերթի առաջին ինքնաթիռը: Առավոտյան ժամը 7-ին և, այսուհետ, ամեն հինգշաբթի կանոնավոր կերպով Երևանից կիրականացվի ուղիղ թռիչք դեպի Կահիրե: Թռիչքը իրականացնում է Անռիվա տուրօպերատորը՝ եգիպտական ազգային ավիափոխադրող ՝ Air Cairo ավիաընկերության հետ միասին: Կահիրեի և Երևանի միջև առաջին անգամ կանոնավոր կերպով իրականացվող օդային ուղիղ հաղորդկացությունը իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի, այլ նաև Հայաստան- ...
Կարդալ ավելին »Քերոբյանը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթի հնարավորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Թիմոտի Մինտոյի հետ։ Քերոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։ «Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը»,- գրել է Քերոբյանը։
Կարդալ ավելին »Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները
Այսօր՝ մայիսի 24-ին, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները: Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:
Կարդալ ավելին »