2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: Դատախազությունից հայտնում են, որ դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության ...
Կարդալ ավելին »Tag Archives: դատախազ
Պետությանն է վերադարձվում Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները. դատախազ
Կառավարության նիստում, այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում ...
Կարդալ ավելին »Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանը խստացրել է պատիժը
Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 4-ին մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորչդագրությունից, Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ...
Կարդալ ավելին »ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազը «նկատողություն» տեսակի տույժ է նշանակել դատախազի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, ոչ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները և խախտելով դատախազի վարքագծի կանոնները, քրեական գործով նշանակված երեք դատական նիստերին չի մասնակցել՝ առանց հարգելի պատճառի, իսկ մեկ դատական նիստի՝ ...
Կարդալ ավելին »Դատախազը ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերությունների երկու տնօրենների վերաբերյալ գործն ուղարկել է դատարան. վերականգնվել է պետությանը պատճառված վնասը
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս: 2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է ...
Կարդալ ավելին »Քաղաքացիները դատապարտյալին տրամադրել են իրենց էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Հ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Հ.-ն, 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարել է 49 տարբեր անձանց և ...
Կարդալ ավելին »Հարավային Կորեայի դատախազները 5 տարվա ազատազրկում են պահանջում Samsung-ի ղեկավարի համար
Հարավային Կորեայի դատախազները նոյեմբերի 17-ին անցկացված դատական լսումների ժամանակ պահանջել են 5 տարով ազատազրկել Samsung Electronics ընկերության ղեկավար Ջեյ Լիին։ Նրան մեղադրում են հաշվապահական խարդախությունների և արժեթղթերի գների մանիպուլյացիայի մեջ։ Լին հերքում է իր հանդեպ մեղադրանքները։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։ Սա վերջին դատական նիստն է առաջին ատյանի դատարանում։ Ակնկալվում է, որ դատավճիռը կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում, որով վերջ կդրվի արդեն ...
Կարդալ ավելին »Բանակի հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու թշնամու առաջխաղացումը. գործը դատարանում է
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է N բանակային կորպուսի, զորամասի և վաշտի հրամանատարների կողմից՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով հակառակորդի առաջխաղացումը դեպի ՀՀ ինքնիշխան տարածք չկանխելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Հիշեցնենք, որ Վ.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, ...
Կարդալ ավելին »«Շողեր» մսուր-մանկապարտեզն ապօրինի օտարվել է. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա ...
Կարդալ ավելին »