Tag Archives: փաշինյան

Ապօրինի գույքի բռնագանձումը երբեք չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարկային հավաքագրումներին, ասաց՝ այստեղ դեռ խորքային լուրջ խնդիրներ կան։ Նա նաեւ, իր ձեւակերպմամբ՝ լավ լուր հայտնեց՝ վերջերս իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա է բացահայտվել․ «Այն մեզ դեռ շատ ինֆորմացիա կտա։ Ուզում եմ հստակ լինի այս ուղերձը՝ հարկերից խուսափելու , եւ ընդհանրապես, օրենքի հետ կապված հարցերում, որեւէ մեկը որեւէ ...

Կարդալ ավելին »

Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են․ Փաշինյսան

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ նիստին տեղեկացրել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանցիները 100-300 մետր հայկական տարածքում են ամրացել, քարտեզների տարընթերցում կա. վարչապետ (տեսանյութ)

«Երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի՝ ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Եվ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես, 12 կմ-ից ...

Կարդալ ավելին »

Նախորդ տարվա համեմատ փետրվարին արդյունաբերությունն աճել է 0.7%-ով․ վարչապետ

Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով լավ ցուցանիշներ են արձանագրվել։ Այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ վարչապետը նշել է, որ առևտրի շրջանառությունը մոտ 18%-ով աճել է։ «Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3%, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5%-ով, արտահանումը՝ 2,1 անգամ, ներմուծումը՝ 163%-ով, շինարարությունը՝ 13.9%, ծառայությունները՝ 21%-ով։ Փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ ...

Կարդալ ավելին »

Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առթիվ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

Հայաստանի Հանրապետության վՀայաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին՝ Նավրոզի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նավրոզի առթիվ: Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով: Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և բեղմնավոր աշխատանքի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կարևորում է Թունիսի հետ գործակցությունը․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին և վարչապետ Նաջլա Բուդեն Ռոմդանին՝ ազգային տոնի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Թունիսի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը և ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման 4-րդ փուլում ենք․ Փաշինյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ տեղյակ պահել, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այսպիսով՝ թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ընդգծեց վարչապետը։ Միևնույն ժամանակ, վարչապետը ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահն անդրադարձել են և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերի հետ: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։ Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին ...

Կարդալ ավելին »
ajax-loader