Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնարկում կմրցի Լատվիայի հետ: Խմբային փուլի հանդիպումների ժամանակացույցն է. Հուլիսի 11` Հայաստան – Լատվիա` 20:00 Հուլիսի 12` Չեռնոգորիա – Հայաստան` 20:00 Հուլիսի 13` Հայաստան – Իռլանդիա` 20:00 Հուլիսի 15` Էստոնիա – Հայաստան` 20:00 Խմբային փուլի և մյուս հանդիպումները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամեգրային համալիրում:
Կարդալ ավելին »Tag Archives: բասկետբոլ
Հայաստանի բասկետբոլի Մ18 և Մ20 հավաքականների կազմը համալրվել է նոր անդամով
Հայաստանի բասկետբոլի երկու տարիքային հավաքականները` Մ18, Մ20, նոր համալրում ունեն կազմում: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:Ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի նաև 17-ամյա բասկետբոլիստ Դանիել Սանամյանը: 206 սմ հասակ ունեցող կենտրոնականը ժամանել է Երևան և սկսել է Հայաստանի հավաքականների կազմում նախապատրաստվել առաջիկա կարևոր ստուգատեսներին։Նախորդ երկու տարին Սանամյանը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի երիտասարդական թիմում:
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլի ընտրանին Տիրանայում հաղթել է Ալբանիային
Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ալբանիային: Հանդիպումը կայացավ Տիրանայում: Մեկնարկային քառորդում Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարողացավ առավելություն ստանալ և այն պահել մինչև քառորդի ավարտը` 17:22: Ալբանիայի ընտրանին ակտիվ երկրորդ քառորդ անցկացրեց, սակայն թիմերը մեծ ընդմիջման գնացին 33:47` հաշվով՝ հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականն ուներ առավելություն, որը պահպնեց մինչև խաղի ավարտը: Ալբանիա-Հայաստան` ...
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլի հավաքականները կպայքարեն Եվրոպայի առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնություններում: Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Ալբերտ Հարությունյանի գլխավորությամբ Ջիբրալթար են մեկնել հետևյալ խաղացողները՝ Սուսաննա Խաչատրյան, Ամելի Մարտիրոսյանս Քեշ, Լիլիթ Գևորկովա, Մարիամ Գրիգորյան, Մարգարիտ Հարությունյան, Արենի Օհանյան, Սարինե Դերդերյան, Էմիլի Շաբանի, Ջիաննա Կեկլիկյան, Ավա Ղարիբ, Քելին Շաջանյան, Աննա Սիմոնյան: Կանանց Մ16 ...
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի անդամները լուրջ են մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ: Ազգային ընտրանին երևանյան հավաքով եզրափակում է նախապատրաստական փուլը: «Հավաքականը բավականին լավ է պատրաստվել առաջիկա խաղերին: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Լինելով հավաքականի ամենակրտսեր անդամը՝ ձգտելու եմ հավասարվել բոլորին ու շատ բան սովորել նրանցից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սեդա Գաբրիելյանը: Վերջինս ընդգծեց, որ ...
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլի հավաքականի հայտացուցակը՝ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին
Հայաստանի բասկետբոլի հավաքականի հայտացուցակը՝ Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հավաքականի կազմում 14 բասկետբոլիստ է ընդգրկվել՝ Անդրե Սփայթ-Մկրտչյանը («Օբրաս բասկետ», Արգենտինա), Տիգրան Մկրտումյանը (ԲԿՄԱ, Հայաստան), ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 35 մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում և Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման և անցկացման նպատակով: Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Մասնավորապես՝ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կհյուրընկալվի Ավստրիայի ընտրանուն, իսկ ...
Կարդալ ավելին »Հայաստանի բասկետբոլ Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովային
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 տարեկաններիհավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 75-45 հաշվով հաղթեցՄոլդովայի հավաքականին:Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 22 միավորով: Նանաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` մրցելով Կոսովոյիհետ:
Կարդալ ավելին »Սպորտային ավանդույթներ. հանքագործները՝ բասկետբոլի առաջնությունում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասերի միջև կայացել է բասկետբոլի առաջնություն, հաղթել է մարզահամալիրի թիմը։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Սպորտային ավանդույթները շարունակվում են և այս անգամ ընկերության արտադրամասերի միջև կայացած բասկետբոլի առաջնության հաղթողը մարզահամալիրի թիմն է: Համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հանքաքարի ջարդման եվ տեղափոխման արտադրամասի ու վարչության թիմերը: Շնորհավորում ենք մեր ...
Կարդալ ավելին »Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի Ա լիգան
Հայաստանի բասկետբոլի Ա-լիգան վերադառնում է․ նոր մրցաշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 26-ին։ Այս տարի չեմպիոնության համար պայքարելու է 6 թիմ՝ «Ուրարտու»-ն, ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն, ԲԿՄԱ-ն, «Արթիկ»-ը եւ «Դվին»-ը։ Արտասահմանցի բասկետբոլիստներն արդեն ժամանել են Հայաստան ու սկսել նախապատրաստվել մրցաշարին տեղացի խաղացողների հետ: Բասկետբոլային հանդիպումները կայանալու են «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկ»-ը կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։ «Մեզ համար կարեւոր է ...
Կարդալ ավելին »