Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 8-9-ը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանի խորհրդարանի նոր կազմին մոտ կանգնած աղբյուրը։ «Իմ տեղեկություններով՝ (խմբ․՝ այցը պատրաստվում է) հուլիսի 8-9-ը: Սակայն ժամկետները կարող են փոփոխվել: Բայց հենց այդ ժամկետների մասին են այժմ մեզ մոտ խոսում», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումների» ...
Կարդալ ավելին »Tag Archives: վարչապետ
Աղետի գոտում երկաթգծի վերականգնման ուղղությամբ ՌԴ գործընկերները լայնածավալ աշխատանք են իրականացնում․ վարչապետ
Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման աշխատանքները շարունակվում են։ Կառավարության նիստին այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Երկաթուղու հետ կապված ակտիվ աշխատանքը շարունակվում է։ Այնտեղ լավ տեմպով առաջ ենք գնում, որպեսզի օր առաջ երկաթուղին աշխատի»,- ասաց Սանոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ երկաթգծի լիարժեք վերականգնման ուղղությամբ ռուսաստանցի գործընկերները ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման: Նիկոլ Փաշինյանն առաջարկն արել է սոցցանցերի իր հարթակներում կատարած գրառման միջոցով՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: «Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում ...
Կարդալ ավելին »Մեկ օր հրաշքների աշխարհում. վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին ԱննաՀակոբյանը հունիսմեկյան նվեր են մատուցել Լոռու մարզի և Երևանի տասնյակ դպրոցների շուրջ 800 երեխաների: Դպրոցականները «Երևան պարկ»-ում մեկ անմոռանալի օր անցկացնելու հրավեր են ստացել: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, այգու տարածքում տոնական տրամադրություն էր. երեխաներին ներսում սպասում էին սիրելի մուլտհերոսները: Փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեին օգտվել «Երևան պարկ»-ի բոլոր ատրակցիոններից: Նրանց համար նախատեսված էր նաև ...
Կարդալ ավելին »Բանակը Հայաստանի համար անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց բանակի նկատմամբ իշխանական մեծամասնության ընկալման փոփոխության մասին։ «Բանակը Հայաստանի Հանրապետության համար անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք, ինչպես մնացած բոլոր պետական ինստիտուտները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը։
Կարդալ ավելին »Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ կառուցվում են նորերը․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները դպրոցների փակվելու մասին։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում։ «Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, նորմալ շենքային պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե «մեր գյուղի դպրոցը ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հանդես կգա մամուլի ասուլիսով: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ ասուլիսը կմեկնարկի ժամը 12:00-ին:
Կարդալ ավելին »Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր պաշտոնը կթողնի մայիսի 15-ին։ Վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից: «Ես վարչապետի պաշտոնը թողնելու եմ 2024 թվականի մայիսի 15-ին, և Լոուրենս Վոնգը՝ որպես հաջորդ վարչապետ, երդում կտա նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին, որպեսզի Լոուրենսին ու ...
Կարդալ ավելին »Հայաստանը կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների ընդլայնումը. վարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Իռլանդիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր հետագա նախաձեռնություններում: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ ի շահ Իռլանդիայի բարեկամ ժողովրդի։ Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների հետագա ...
Կարդալ ավելին »Վարժական հավաքների շրջանակներում քաղաքացու դե-յուրե ծանուցված լինելը կլինի անխուսափելի․ վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարժական հավաքներին մասնակցելու համար երբեմն քաղաքացիներին կրկնակի և եռակի թվով ծանուցումներ են ուղարկվում: Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ։ «Խնդիր է դրված x թվով մարդկանց ներգրավել վարժական հավաքներին, և տեսնում ենք, որ ծանուցումները երբեմն կրկնապատկվում են կամ եռապատկվում։ Սա անտրամաբանական է, յուրաքանչյուր ծանուցում պետական բյուջեի վրա ծախս է: Եթե 10 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ