2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել․ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել են։ 2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 21,651.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.2%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 954.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով և կազմել 1,743.8 տոննա։ Ոլորտի ...
Կարդալ ավելին »Tag Archives: հանք
Գալստյան. Ամուլսարի շահագործմամբ գուցե արտարժութային միջոցների ներհոսք լինի
Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, եւ «ԿԲ-ն իր միջամտությունը շուկայում սահմանափակում է անկանոն, պրոբլեմատիկ իրավիճակը հարթելու միջոցով»: «2022-ին եղել են իրավիճակներ, երբ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում զուտ առքը եղել է $900 միլիոնից ավելի համարժեք գումար»,- ասել է ԿԲ նախագահը: Պատասխանելով ...
Կարդալ ավելին »Լիդիան Արմենիան տարեկան 7 մլն դոլար կհատկացնի Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին
Փետրվարի 22-ին կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Լիդիան Արմենիան պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության ընթացքում տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար հատկացնել հարակից խոշորացված Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին: Ի՞նչ կարևորություն ունի այս գումարը հարակից համայնքների համար, ինչպե՞ս է այն տնօրինվելու. հարցերին անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունը:
Կարդալ ավելին »Աշխարհի 10 ամենախորը հանքերը
Աշխարհի ամենախորը հանքերը Աշխարհի ամենախորը հանքավայրերի առաջատար երկիրը Հարավային Աֆրիկան է․ Յոհանեսբուրգից ոչ հեռու գտնվում են աշխարհի ամենամեծ ոսկու հանքերը, որոնք տարեկան արտադրում են թանկարժեք մետաղի համաշխարհային արտադրության ավելի քան 50%-ը: Ներկայացնում ենք մոլորակի խորը համքերի թոփ 10-ը։ 1․ «Կոմսոմոլսկայա» հանքավայր․ Ռուսաստան, 1100մ «Կոմսոմոլսկայա» հանքավայրը Ռուսաստանում ամենախորն է՝ հանքարդյունաբերական և երկրաբանական բարդ պայմաններով։ Հիմնադրվել է 1944 թ.-ին, երբ ԽՍՀՄ-ն ավելի ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը․ Ջհանյան
Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավելի եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը: 2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: «2022 թվականն աննախադեպ է ...
Կարդալ ավելին »