Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարվա վերջ թվայնացնել իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունները։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք YES նախագծի՝ Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ մենք մեր գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք՝ դեռևս web ֆորմատով։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող ...
Կարդալ ավելին »Tag Archives: էլեկտրոնային
ՊԵԿ-ը կատարելագործել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով նաև հարկ վճարողների առաջարկությունները, 2025 թվականից կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հարկային պարտավորություններ բաժնում ներդնելով նոր «Անձնական հաշվի քարտ» էջ, հայտնում են ՊԵԿ-ից՝ ընդգծելով, որ նորույթը զգալիորեն պարզեցրել է հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։ Իրականացված փոփոխություններից մեկով վարչական ակտերով ներկայացված պարտավորություններն առանձնացվել են հարկատեսակների պարտավորություններից․ հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկատեսակների ԱՀՔ-ում, իսկ վարչական ակտերով ներկայացված ...
Կարդալ ավելին »Այսօրվանից Գյումրու, Վանաձորի և Սիսիանի մաքսային սպասարկման սրահներում կգործարկվի ծանուցման էլեկտրոնային համակարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է ծանուցման էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 31-ից ծանուցման էլեկտրոնային համակարգը կգործարկվի նաև Գյումրի, Վանաձոր և Սիսիան քաղաքներում գտնվող մաքսային սպասարկման սրահներում։ Այսինքն՝ ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո Գյումրիի, Վանաձորի և Սիսիանի մաքսային ...
Կարդալ ավելին »Ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կմասնակցեն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով
Կառավարությունը փոփոխությունն է իրականացնում ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում։ Հոկտեմբերի 10-ին նիստին նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը հիշեցրեց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորումը մեկնարկել է 2021 թվականից փորձնական կարգով և 2024 թվականին չորրորդ անգամ պետք է իրականացվի ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ «Ամեն տարի մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում բարելավվելու թե՛ ընթացակարգը, թե՛ թեստերը, թե մնացած ատեստավորման գործընթացի հետ կապված բաղադրիչները։ Մեզ ...
Կարդալ ավելին »Կպարզեցվի էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառումը
Կատարվել են լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում: Այդ մասին հայտարարվեց օգոստոսի 22-ի կառավարության նիստում: ՀՀ կառավարության 08.06.2023թ. N922-Ն որոշմամբ սահմանված է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։ Կարգի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը
Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը: ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ-ից արտահանվող (այդ թվում` ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում (որը ենթադրում է փաստաթղթային հսկողություն) այսուհետ անհրաժեշտություն չկա ֆիզիկապես ներկայանալու Երևանի Իսակովի ...
Կարդալ ավելին »Ինչպես պետք է օտարերկրացին մտնի ֆիզանձանց էլեկտրոնային միասնական համակարգ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն եւ գաղտնաբառի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign ՀԾՀ-ով եւ CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։ CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է,եթե օտարերկրյա քաղաքացինի չունի հանրային ...
Կարդալ ավելին »Դուրացնում է բեռնափոխադրումը․ կգործի էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում հավանություն տվեց «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությանը: Հայաստանը այդ կոնվենցիային միացել է 2006-ի հունիսի 9-ին: 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվեց e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս։ Արձանագրությանը միացել են 34 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, ...
Կարդալ ավելին »Վարչական խախտումների էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվել են վարույթների ծանուցագրերը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգում՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի հարկ վճարողների անձնական էջերում, արդեն իսկ, տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ ուշադիր և հետևողական լինել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի անձնական էջերին՝ հարուցված վարույթների շրջանակում իրավունքների իրացման հնարավորությունը բաց չթողնելու նպատակով։
Կարդալ ավելին »Կգործարկվեն սնանկության և հաշտարարության գործերով դատավարության էլեկտրոնային համակարգեր
Արդարադատության նախարարությունը շուտով կգործարկի սնանկության և հաշտարարության գործերով դատավարության էլեկտրոնային համակարգերը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ «Մշակվել են և շուտով կգործարկվեն սնանկության և հաշտարարության էլեկտրոնային համակարգերը։ Մրցույթները կայացել են, հաղթողները ունենք, համակարգերը պիլոտային փուլում են գտնվում»,- ...
Կարդալ ավելին »