Եվրամիության երկրների դեսպանները սկզբունքային համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։ «ԵՄ դեսպանները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Այս փաթեթը կուժեղացնի մեր արձագանքը Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, ներառյալ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը», – ասվում է X զեկույցում:
Կարդալ ավելին »Tag Archives: պատժամիջոց
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը: Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումների ներքո հայտնվել են Ռուսաստանի Դաշնության 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից: ԵՄ-ն նաև պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել է Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի 61 ընկերություններ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել կրկնակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման համար։ Եվրամիությունը կշարունակի գնել ռուսական հեղուկացված բնական գազը ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ ԵՄ-ն համաձայնության կգա մինչև հունիսի 27-ը
ԵՄ երկրները մտադիր են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթի շուրջ մինչև հունիսի 27-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է EUobserver պորտալը: Հարթակի փոխանցմամբ՝ եվրոպական պետությունները ցանկանում են համաձայնության գալ սահմանափակումների շուրջ, մինչ Հունգարիան կստանձնի ԵՄ նախագահությունը հուլիսի 1-ին: Պատժամիջոցները կարող են ներառել ռուսական գազի փոխադրման սահմանափակումներ: Սպասվում է, որ այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ կկիրառվեն եվրոպական ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովը ԵՄ-ին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Polskie Radio-ի աղբյուրների՝ ԵՄ-ն չի նախատեսում ռուսական ՀԲԳ-ի ներմուծման ամբողջական արգելք սահմանել։ Այնուամենայնիվ, Բրյուսելը դիտարկում է «Արկտիկ ՀԲԳ-2» և «Մուրմանսկի ՀԲԳ» նախագծերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ ...
Կարդալ ավելին »Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Lockheed Martin, Skydio և General Dynamics ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին աջակցության համար: Այդ մասին հայտարարություն է տարածել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը․․․․ պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի անձանց և հաստատությունների նկատմամբ՝ սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությունների աջակցության և ֆինանսավորման, ահաբեկչության աջակցության ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պայմանավորվել է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստան հրթիռների հնարավոր փոխանցումը կանխելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է DW-ն։ «Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ընդլայնենք անօդաչուների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը և այն տարածենք հրթիռների և Ռուսաստանին դրանց հնարավոր մատակարարումների ...
Կարդալ ավելին »Մայիսի 10-ից Ճապոնիան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և համալրել Ռուսաստան ներկրման համար արգելված ապրանքների ցանկը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը: Մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ներառել են տարբեր տեսակի նավեր՝ հակահրդեհային և ամբարձիչային, լողացող նավանորոգարաններ, հորատման և ռեսուրսների արդյունահանման համար լողացող և սուզվող հարթակներ, զբոսանավեր, սպորտային նավեր: Արգելվում է հանածո վառելիքի, հանքային յուղերի և ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պատժամիջոցների 14-րդ փաթեթն է պատրաստում, իսկ ՌԴ տնտեսությունն ․․․աճում է
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, որը կներառի նախկին սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք արդեն աշխատում ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, և այն կներառի նախկին բոլոր սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ»,- ասել է նա: Միաժամանակ, Bloomberg-ը տեղեկացնում է, որ ռուսական տնտեսությունն աճում է՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին։ ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև , որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ