Tag Archives: Վաշինգտոն

Ամերիկացի գեղասահորդներ են եղել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում. The Wichita Eagle

Վաշինգտոնում վթարի ենթարկված ուղեւորատար ինքնաթիռում եղել են ԱՄՆ գեղասահքի պատանեկան հավաքականի անդամները։ Այս մասին գրել է Wichita Eagle թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 20-26-ին Վիչիտա քաղաքում (Քանզաս) տեղի ունեցած ԱՄՆ գեղասահքի առաջնությունից վերադարձող գեղասահորդներ եւ մարզիչներ են եղել։ Ամերիկացի գեղասահորդ Լյուկ Վանգը գրել է, որ ինքնաթիռում մարզիկներ են եղել։ «Աղոթում եմ բոլորի համար, ովքեր եղել են Վիչիտայից Վաշինգտոն չվերթում: Ուղեւորների թվում եղել են գեղասահորդներ եւ մարզիչներ։ Սա պարզապես սրտաճմլիկ է»,- ասել է մարզիկը X-ի հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Հնարավոր է սա 2 մարդ, շիկահեր and տեքստ նկարն է Զրուցակիցները ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-ին Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ նվիրված ՆԱՏՕ-ի 75-ամյակին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։  ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Կարդալ ավելին »

Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում

Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանն ու Ջեֆրի Փայեթը Վաշինգտոնում քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԱՄՆ պետական դեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթի միջև։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման ...

Կարդալ ավելին »

Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը կընթանա ՆԱՏՕ գագաթնաժողովը

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում, նշվել է ՆԱՏՕ մամուլի ծառայության Բրյուսելում տարածված հաղորդագրությունում։ «ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթնաժողովը Վաշինգտոնում 2024թ. հուլիսի 9-ին, 10-ին եւ 11-ին։ Գագաթաժողովը տեղի կունենա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի նախագահությամբ, ծրագիրը կներկայացվի ավելի ուշ»,- նշվել է հայտարարությունում։

Կարդալ ավելին »

Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Կարդալ ավելին »

Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը

Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։ Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել ...

Կարդալ ավելին »

Վաշինգտոնի բանակցության նոր ժամկետի մասին առաջիկայում տեղեկություն կլինի. փոխնախարար

Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների ժամկետների մասին առաջիկայում տեղեկատվություն կլինի: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Կոստանյանը Վաշինգտոնի հետաձգված հանդիպմանն անդրադառնալով՝ նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների հետ կապված: «Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկատվություն կկարողանանք տրամադրել այս մասին»,-ասաց փոխնախարարը: Կոստանյանը շեշտեց՝ իսկ այն գործողությունները, որ Ադրբեջանը կատարում է, մասնավորապես՝ թե ...

Կարդալ ավելին »
ajax-loader