Tag Archives: Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև ...

Կարդալ ավելին »

Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Կարդալ ավելին »

«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեի անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով. գործը դատարանում է

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ծիծեռնակաբերդւ խճուղի» 4 հասեցում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով։ ՀՀ դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դատախազը գործն ուղարկել է դատարան։ ««Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղու բարեկարգումը

Ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգումը: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ճանապարհահատվածը ավտոկայանատեղիի չվերածելու համար  հանձնարարվել է պարեկային ծառայության հետ համապատասխան աշխատանքներ տանել: Նշվել է, որ այս շաբաթ կմեկնարկի Ալ. Թամանյանի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը:

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է ...

Կարդալ ավելին »

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։  Բելգիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այնուհետև Հաջա Լահբիբը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում։ Բելգիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան է ժամանել ...

Կարդալ ավելին »
ajax-loader