Չինացի ինժեներները հաջողությամբ փրկել են երկու արբանյակ, որոնք հայտնվել էին սխալ ուղեծրում 2024 թվականի մարտի ձախողված արձակման արդյունքում՝ կիրառելով նորարարական ձգողական ճոճման տեխնիկա։ Այս մեթոդը օգտագործել է Երկրի, Լուսնի և Արեգակի բնական ձգողական ուժը՝ 123-օրյա առաքելության ընթացքում տուժած տիեզերանավերը վերադարձնելու իրենց նախատեսված դիրքերին, գրում է Global Times-ը։ 123-օրյա փրկարարական գործողություն Գործողությունը, որը ղեկավարել է Տիեզերքի կիրառման տեխնոլոգիական և ճարտարագիտական կենտրոնը (CSU), ...
Կարդալ ավելին »Tag Archives: արբանյակ
Հայկական առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հակակոռուցպիոն կոմիտեն քննում է հայկական առաջին արբանյակի հարցով քրեական վարույթը։ Այդ մասին տեղեկացանք դատախազությունից։ Դատախազությունից փոխանցեցին, որ գործն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Թե որ հոդվածով և արդյո՞ք մեղադրյալներ կան, այդ մասով դատախազությունը մի մանրամասնում։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հայկական արբանյակի նախագիծը ձախողվել է, և պետբյուջեից դրա համար հատկացված 8 միլիոն դոլարը մսխվել ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը արբանյակային տվյալներ է տրամադրել հութիներին՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների համար
Եմենի հութի ապստամբները օգտագործել են ռուսական արբանյակային տվյալները Կարմիր ծովում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումներ իրականացնելու համար առևտրային նավերի վրա, The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են երկու եվրոպացի զինվորականներ և իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր: Նրանցից մեկի համաձայն՝ տվյալները փոխանցվել են Եմենում գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների միջոցով։ Սա օգնել է ապստամբներին զգալիորեն «ընդլայնել իրենց հարձակումների ...
Կարդալ ավելին »Երկիրը մոտ 2 ամսով աստերոիդ-արբանյակ կունենա
Արջունա աստերոիդների երկրորդական գոտում գտնվող 2024 PT5 աստերոիդը կհայտնվի Երկրի ձգողության ուժի տիրույթում և, ինչպես Լուսինը, կսկսի պտտվել մեր մոլորակի շուրջը, սակայն միայն 56,6 օր: Տասը մետրից մի փոքր ավելի տրամագիծ ունեցող 2024 PT5 աստերոիդն այս տարվա օգոստոսին հայտնաբերել են ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող աստերոիդների մոնիտորինգի համակարգի հետազոտողները: Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանի գիտնականները 21 օր հետևել են աստերոիդի ուղեծրին և որոշել դրա ...
Կարդալ ավելին »Հայաստանի արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են պետական գերատեսչություններին. ԲՏԱ նախարար
Հայաստանի՝ տիեզերք արձակված արբանյակի աշխատանքի դրական արդյունքներն արդեն իսկ երևում են․ տևական ժամանակ է՝ արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Տևական ժամանակ է․ ինչ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի Հանրապետության տարբեր պետական գերատեսչություններին»,-ասաց Մխիթար Հայրապետյանը: Հայաստանիառաջինարբանյակը՝ «ArmSat-1»-ը, տիեզերքէրարձակել 2022 թվականիմայիսի 25-ին։ Իսկհայկականարտադրությանառաջինարբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռովտիեզերքէրարձակվել 2023-իդեկտեմբերի 1-ին:
Կարդալ ավելին »The Times of India․ ութ տարում տիեզերք կարձակվի ռազմական 100 արբանյակ
Հնդկաստանը ծրագրում է յոթ-ութ տարի անց իր ռազմական տիեզերական արբանյակների խմբավորումն ավելացնել 100 սարքերով: Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մի աղբյուրի։ «Հնդկաստանի ռազմական նշանակության տիեզերական արբանյակների խմբավորումը կավելանա 100 սարքերով առաջիկա յոթ-ութ տարում: Երկրում կստեղծվի Տիեզերական հրամանատարություն՝ մերձավոր և հեռավոր տիեզերքում գործողությունների կատարման համար»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կառավարության հաստատմանն են ուղարկել ...
Կարդալ ավելին »Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել է հետախուզական արբանյակ արձակելու ծրագրերի մասին
Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը ծանուցել է նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական արբանյակ արձակելու մտադրության մասին։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Սա կլինի ուղեծիր հետախուզական արբանյակ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի երրորդ փորձը․ մայիսին և օգոստոսին այդ փորձերը ձախողվել էին։Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Փհենյանին նախազգուշացրել է «անմիջապես դադարեցնել» ռազմական հետախուզական արբանյակ արձակելու նախապատրաստությունները և խոստացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել, ...
Կարդալ ավելին »Իրանը հայտարարել է նոր ռազմական արբանյակի արձակման մասին
Իրանական «Նուր-3» ռազմական արբանյակը հաջողությամբ արձակվել և երկրի ուղեծիր է դուրս բերվել 450 կմ բարձրության վրա: Այդ մասին հաղորդել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։ «ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) օդատիեզերական ուժերի ջանքերի շնորհիվ մի քանի րոպե առաջ հաջողությամբ Երկրի 450-կիլոմետրանոց ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը՝ «Կասեդ» երկաստիճան կրող հրթիռի օգնությամբ։ Շնորհավորում եմ տիեզերական ծրագրում ներգրավված ԻՀՊԿ-ի ...
Կարդալ ավելին »Չինաստանը տիեզերք է արձակել 3-րդ Yaogan արբանյակը
Չինաստանը հաջողությամբ արձակել է Long March 4C հրթիռը, որը տիեզերք է բարձրացրել Yaogan 33(03) արբանյակը՝ երրորդը Չինաստանի Yaogan 33 հեռակառավարման արբանյակների շարքում: Արձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող արբանյակների արձակման Ցզյուցյուան կենտրոնից։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական կորպորացիան (CASC), արբանյակի ուղեծիրը մոտ 688 կիլոմետր բարձրություն ունի և բաշխված է շրջանաձև բևեռային հետագծի երկայնքով: Արբանյակի տեղաշարժերը վերահսկվում են ԱՄՆ տիեզերական ...
Կարդալ ավելին »Նախատեսվում է այս տարի տիեզերք ուղարկել Hayasat-1 հայկական առաջին արբանյակը
Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է հայկական առաջին Hayasat-1 արբանյակի մշակմամբ, նախատեսվում է այն այս տարի տիեզերք ուղարկել SpaceX-ի միջոցով։ Վերջին 2 տարիների ընթացքում Bazoomq-ն արձակել է հատուկ օդապարիկ՝ Հայաստանը 30 կմ հեռավորությունից նկարահանելու համար. Հայաստանի 4 դպրոցներում բացվել են հրթիռային մոդելավորման լաբորատորիաներ, հնդկական հրթիռով 100 կմ տիեզերք է ուղարկել հայ դպրոցականների կողմից մշակված օգտակար բեռը։ Նյութի աղբյուր http://medianews.site/425731/
Կարդալ ավելին »