Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, Կարեն Զախարյանը մրցաշարում գերազանց է հանդես եկել մինչ եզրափակիչ հասնելը՝ հաղթելով Մակեդոնիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին: Սակայն հայ մարզիկը եզրափակիչ մենամարտին չի կարողացել մասնակցել, քանի ...
Կարդալ ավելին »Tag Archives: բռնցքամարտ
Երևանում անցկացվում է բռնցքամարտի միջազգային բաց առաջնություն
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացնի «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։Մասնակցության հայտ են ներկայացրել Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 150 մարզիկ: Մրցումների սկիզբը՝ ժամը 13.00-ին, «Դինամո» մարզադահլիճում:
Կարդալ ավելին »Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Նարեկ Մանասյանը պետք է մրցեր Ռուսաստանից Մուսլիմ Հաջիմագոմեդովի հետ, սակայն հայ բռնցքամարտիկը չներկայացավ ու հաղթանակը շնորհվեց ռուսաստանցի մարզիկին: Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ ...
Կարդալ ավելին »Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մարտի 7-ին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 7-ին ռինգ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը: Նախօրեին կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին: Ավելի վաղ ռինգ էին դուրս ...
Կարդալ ավելին »Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների 2024 թվականի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները հայտնի են: «Դինամո» մարզահամալիրում կայացած առաջնության ոսկե մեդալակիրներ ըստ քաշային կարգերի դարձան` 48 կգ Բարեղամ Հարությունյան (2-րդ տեղ` Հովհաննես Հարությունյան, 3-րդ տեղեր` Հմայակ Հովհաննիսյան, Սեյրան Վարդանյան), 51 կգ` Արեն Ասլամազյան (2-րդ տեղ` Վահե Բադալյան, 3-րդ տեղեր` Հայկ Ալարբեքյան, Հարություն Կարապետյան), 54 կգ` Դավիթ Եգորյան ( 2-րդ տեղ Ժիրայր Սարգսյան, 3-րդ տեղեր` ...
Կարդալ ավելին »Հայաստանի 6 բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալների համար
Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 6 մասնակից։ 46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է արծաթե մեդալ։ Նա հաղթել է բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային եւ կպայքարի ոսկե մեդալի համար։ Անահիտ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։ Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 46 կգ ...
Կարդալ ավելին »Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին թիմային հաշվարկում 3-րդն է
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Երևանում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնության թիմայի պայքարում 3-րդն է: Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած առաջնությունում Հայաստանի նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և 9 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է, իսկ երկրորդը` Ռումինիան: Ոսկե մեդալակիր դարձավ Դավիթ Սիմոնյանը, իսկ արծաթե մեդալներ նվաճեցին Գոռ Ազիզյանը և Աղվան Ալեքսանյանը: Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես ...
Կարդալ ավելին »Հայաստանը կմասնակցի Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը
Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում ...
Կարդալ ավելին »Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր: Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի շուրջ 300 ներկայացուցիչներ են մասնակցում: Նախքան պաշտոնական արարողության մեկնարկը՝ մասնակից երկրների մարզիկները դրոշներով շքերթ են անցկացրել: Հայաստանի դրոշակակիրը 86 կգ քաշային ...
Կարդալ ավելին »Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա Հայաստանում
Երևանը պատրաստ է ընդունել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ ապրիլի 25-ին` ժամը 17։00-ին, Միկա մարզահամալիրում կկայանա առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Նախքան այդ՝ ժամը 13։00-ից, կկայանան առաջին մենամարտերը։ Մուտքն ազատ է։
Կարդալ ավելին »