Tag Archives: Հարկ

Հարկերի վճարումն ուշացնելու համար սահմանված տուգանքներն այլևս չեն կիրառվի

Հայաստանում նախատեսվում է հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չնշանակել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին  և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 30 ձեռնպահ ձայներ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ օրենքով սահմանված է պատասխանատվություն հարկերի վճարումն ուշացնելու համար՝ նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով: «Պատասխանատվության այս միջոցին ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարողների հաշվարկային փաստաթղթերով սեպտեմբերին իրականացվել է 54,5 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 54.5 մլն գործարք` 1061.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3.3 մլն գործարքով կամ 6.6%-ով, իսկ արժեքային` 127.9 մլրդ ՀՀ դրամով կամ 13.7%-ով:

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել են 14,5%-ով ավելի հարկեր

2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրիլիոն 584 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը կազմում է 9 ամսվա հաստատված 1 տրլն 597 մլրդ դրամի  ցուցանիշի 99.2%-ը։ Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը, վկայակոչելով օպերատիվ տվյալները, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական գանձարան հարկային մուտքերը 14.5%-ով կամ 200.8 մլրդ դրամով գերազանցել են 2022 թվականի նույն ժամանակահատվածի ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ ՊԵԿ-ն իրազեկում է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն: Կոմիտեի հիմնական նպատակը ոչ թե խախտումների բացահայտումը և պատասխանատվության միջոցների կիրառումն է, այլ՝ կանխարգելումը: Հետևաբար, խրախուսելով կամավոր կարգապահությունը, ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել բացառապես պետական գրանցում ստանալուց կամ հարկային մարմնում հաշվառվելուց հետո, օրենքով սահմանված դեպքերում ...

Կարդալ ավելին »

Այս տարվա առաջին 6 ամիսներին 16,4 տոկոսով ավել հարկ է հավաքվել

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է. ՊԵԿ նախագահը՝ Հարկ վճարողի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հարկ վճարողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ, շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ: Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման որակը ...

Կարդալ ավելին »
ajax-loader