Tag Archives: տուգանք

Գողացվել, վնասվել է մոտ 660 ճանապարհային նշան. տուգանքները խստացվում են

Հայաստանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման, ինչպես նաև ենթակառուցվածքները վնասելու համար կիրառվող տուգանքների չափերը նախատեսվում է բարձրացվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: «Նախագծերը նպատակ ունեն նախևառաջ ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը կբացառվի․ ԴԱՀԿ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բարելավում է քաղաքացիների սպասարկման համակարգը: Օրերս ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա քաղաքացիներին կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։ Հրավիրած ասուլիսին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը տեղեկացրեց, որ արդյունքում հեշտացվելու է ինչպես իրենց աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների աշխատանքը: «Ենթադրենք քաղաքացին 10 վարույթով պետք է կատարեր վճարումներ: ...

Կարդալ ավելին »

«Ամասիայի Գլխավորող Պանրագործարան», «Մեր Երկիր» և «Ապարանի Պանրի Գործարանի» նկատմամբ նշանակել է շուրջ 13 միլիոն դրամի տուգանք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ: Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ...

Կարդալ ավելին »
ajax-loader