Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին արտահանման ծավալներով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Չինաստանը։ Նախորդ տարի այդ երկրի առևտրային պրոֆիցիտը (արտահանման դրական տարբերությունը ներկրման նկատմամբ) կազմել է 594 միլիարդ դոլար։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (245.3 մլրդ), որին հաջորդում է Իռլանդիան (178 մլրդ)։ Առաջին տասնյակն ամբողջացնում են Սինգապուրը (155 մլրդ), Շվեյցարիան (131 մլրդ), Սաուդյան Արաբիան (127 մլրդ), Ռուսաստանը (121 մլրդ), ...
Կարդալ ավելին »Tag Archives: Չինաստան
Չինաստանը հետաքննում է իր էլեկտրաքարերի վրա ԵՄ մաքսատուրքի ներդրումը
Չինաստանի առևտրի նախարարությունը հետաքննություն է սկսել չինական էլեկտրական մեքենաների ներմուծման ԵՄ մաքսատուրքերի առնչությամբ: Ըստ գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության՝ այն պետք է ավարտվի մինչև 2025 թվականի հունվարի 10-ը, սակայն անհրաժեշտության դեպքում դրա ժամկետները կարող են երկարաձգվել մինչև ապրիլի 10-ը: Ինչպես պարզաբանել է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը, հետաքննությունը կիրականացվի մեքենաների և էլեկտրոնիկայի ներմուծման և արտահանման Չինաստանի Առևտրի պալատի համապատասխան հարցման հիման վրա: Նախկինում ...
Կարդալ ավելին »Չինաստանում էլեկտրական մեքենաների թիվը մոտենում է 25 միլիոնի
Ընթացիկ տարվա հունիսի դրությամբ Չինաստանում օգտագործվել է 440 միլիոն տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 345 միլիոն մարդատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարությունը: 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Չինաստանի ճանապարհներին կար 430 միլիոն տրանսպորտային միջոց: Չինաստանում նոր էներգետիկ աղբյուրներով շահագործվող մեքենաների ընդհանուր թիվը կազմում է 24.72 միլիոն, որից 73.36%-ն էլեկտրական մեքենաներ են: ՉԺՀ Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ միայն ...
Կարդալ ավելին »Չինաստանը Ռուսաստանի միջոցով երկաթուղային կապ է ստեղծում Եվրոպայի հետ
Չինաստանը սկսել է կանոնավոր բեռնափոխադրումների երկաթուղային հաղորդակցությունը դեպի Եվրոպա՝ Ռուսաստանի տարածքով: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով չինական խոշորագույն լոգիստիկ Sinotrans ընկերությանը: «Այս կանոնավոր բեռնատար գնացքի գործարկումը թույլ կտա ապրանքներն ուղղակիորեն Պեկինից ուղարկել Եվրոպա՝ նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով արդյունավետությունը»,– գործակալությունը մեջբերում է Sinotrans-ի Հյուսիսային Չինաստանի մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Գենգ Ժանֆենգի մեկնաբանությունը: Հաղորդվում է, որ բեռնատար գնացքը, որը ...
Կարդալ ավելին »Վերադարձ տուն․ Չինաստանի զոնդը՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով
Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ իր հետ բերելով լուսնի չհետազոտված հակառակ կողմից առաջին նմուշները։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ «Չանյե-6» զոնդը, որն այդպես անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու պատվին, վայրէջք է կատարել նախանշված վայրում՝ Չինաստանի Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում, տեղական ժամանակով ժամը 14։07-ին։ «Չանյե-6»-ի առաքելությունը տևել է գրեթե երկու ամիս։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է «Չանյե-6»-ի հաջող ...
Կարդալ ավելին »Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ...
Կարդալ ավելին »ԱՄՆ քոլեջի 4 դասախոսներ Չինաստանում ենթարկվել են դանակահարության
Չինաստանում դասավանդող ԱՄՆ քոլեջի չորս դասախոսներ դանակահարվել են մարդաշատ հանրային այգում զբոսնելիս։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է CNN-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևելյան Գիրինի նահանգում։ Հարձակման ենթարկված մանկավարժները Այովա նահանգի Մաունթ Վերնոն քաղաքի Քորնել քոլեջից են և մասնակցում են Չինաստանի Գիրինի Բեյհուա համալսարանի հետ համագործակցության ծրագրին։ Չինական սոցիալական ցանցերում հայտնված կադրերում, ըստ CNN-ի, երևում են երկու տղամարդ և ...
Կարդալ ավելին »Financial Times․ Չինաստանը ՌԴ-ից գազը պահանջել է ներքին գներով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել պայմանավորվել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ «Սիբիրի ուժը-2» գազատարի շինարարության մասին վերջերս Պեկին կատարած իր այցի ժամանակ, Financial Times-ին պատմել են հարցին ծանոթ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ դա տեղի է ունեցել գլխավորապես Պեկինի պահանջի պատճառով գազի ապագա մատակարարումների գնի հետ կապված։ Չինաստանը ցանկանում է Ռուսաստանից գազ գնել «խիստ սուբսիդավորվող» ներքին ռուսական գներով, ինչը Մոսկվան համարել է ...
Կարդալ ավելին »Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերության նկատմամբ
Չինաստանը սահմանափակիչ միջոցներ է մտցրել ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նմանատիպ պատժամիջոցների և Թայվանին ամերիկյան զենք վաճառելու: Այդ մասին հաղորդում է Global Times-ը: «Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան 12 ռազմարդյունաբերական ընկերությունների և 10 ղեկավարների դեմ՝ ի պատասխան Չինաստանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և Թայվանին զենք վաճառելու»,- ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն և Չինաստանը ծրագրում են գազատար կառուցել Մոնղոլիայի տարածքով
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով դեպի Չինաստան «Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման պայմանագիր կնքել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասված խոսքերը։ «Նախատեսում ենք նաև առաջիկայում ավարտին հասցնել վերանայումը և պայմանագիր կնքել՝ ուղղված 50 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցմանը՝ Մոնղոլիայի տարածքով։ Կան այլ նոր նախագծեր»,- ասել է Նովակը։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ