Չինաստանի Սիանքաղաքում ( Xi’an Daxing հիվանդանոցում) բացվել է հայկական անկյուն, որտեղ հիմնադրվել է «ԷԼԶԱ» հայ-չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը։ Նախաձեռնության հիմնադիրներն են երկու հայտնի գործարարներ՝ Վարդան Հովսեփյանը և Մարկոս Արզումանյանը, ովքեր իրենց բազմամյա փորձը և միջազգային կապերը միավորել են՝ ստեղծելու առողջապահական նոր մոդել հայաստանցիների համար։ Վարդան Հովսեփյանը Հայաստանի առաջատար արևային էներգետիկայի ընկերություններից մեկի՝ «ԷկոՎիլ Հոլդինգ»-ի համահիմնադիրն ու տնօրենն է։ Նրա ղեկավարությամբ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Չինաստան
Թրամփի պրոտեկցիոնիստական միջոցները BRICS-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը BRICS-ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ։ Ինչպես ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազումը փոխհատուցվել է Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Չինաստանից և ԱՄՆ-ից զգալի աճի հաշվին
2024 թվականին Հայաստանում արձանագրվել է ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազում, սակայն այդ անկումը փոխհատուցվել է Մերձավոր Արևելքի, Արևմտյան Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ-ի զբոսաշրջիկների զգալի աճի հաշվին։ Այդ մասին հունիսի 5-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, նկատելով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների մասնաբաժինը տարիներ առաջ 50 տոկոսից հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 39 տոկոս։ Նա ընդգծել է, որ այդ փոխհատուցման ...
Կարդալ ավելին »Սպիտակ տունն արգելել է տեխնոլոգիաներ վաճառել Չինաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշ ամերիկյան ընկերությունների արգելել է ռազմավարական նշանակության ապրանքներ վաճառել Չինաստանին: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Առևտրի նախարարության պաշտոնյայի։ Գերատեսչության խոսնակներից մեկը հեռուստաալիքին հայտնել է, որ առանձին դեպքերում առևտրի նախարարությունը «կասեցրել է արտահանման գործող լիցենզիաները կամ լրացուցիչ լիցենզավորման պահանջներ է սահմանել գործի քննարկման ժամանակ»։ Իր հերթին Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ...
Կարդալ ավելին »Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Չինաստանի արևելյան Շանդունի նահանգի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Ըստ գործակալության՝ տեղական ԶԼՄ-ները պայթյունի հետևանքների մասին չեն հաղորդել, սակայն սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է բարձրացող ծուխը։ Բացի այդ, ըստ Reuters-ի, չինական սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են մոտակա գյուղերի տների կոտրված ապակիները. բնակիչները հայտնել են, որ զգացել են պայթյունի ...
Կարդալ ավելին »Չինաստանից ԱՄՆ արտահանումը կտրուկ նվազել է
Չինաստանի արտահանումը դեպի ԱՄՆ ապրիլին նվազել է 21%-ով՝ առևտրային պատերազմի խորացման ֆոնին։ Մասնավորապես, սմարթֆոնների, այդ թվում՝ Apple-ի սարքերի մատակարարումները, անկել են 72%-ով՝ հասնելով 700 միլիոն դոլարից պակաս ցուցանիշի, ինչը նվազագույնն է՝ 2011 թվականից ի վեր։ Չինաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունների անկումը սկսվել էր մարտին, այսինքն՝ մինչ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներմուծման մաքսատուրքերի սահմանումը։ Այսպես, Պեկինը կրճատել է մսի ներմուծումն ԱՄՆ-ից ...
Կարդալ ավելին »Չինաստանի ամենաթանկ բրենդը կրկին TikTok-ն է
TikTok-ն ընթացիկ տարում կրկին ճանաչվել է ամենաթանկ ապրանքանիշը Չինաստանում: Դա է վկայում Brand Finance China 500 ամենամյա զեկույցը։ TikTok/Douyin սոցիալական ցանցի բրենդային արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 26%-ով՝ հասնելով 105.8 միլիարդ դոլարի։ Երկրորդ տեղում հայտնվել է State Grid Corporation of China-ն, որը առաջ է անցել Industrial and Commercial Bank of China-ից. բանկն այժմ երրորդ հորիզոնականում է։ WeChat-ը դուրս է ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Չինաստանը գտնվում են հարաբերությունների զարգացման փուլում. Արարատ Միրզոյանը՝ Լի Սինվեյին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թ. մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց մաքսատուրքերը
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ հասել են համաձայնության՝ 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները 115%-ով նվազեցնելու մասին, մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է գործող 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%։ Պեկինն իր հերթին մաքսատուրքերը նվազեցրել է նույն չափով՝ 115%-ով, ...
Կարդալ ավելին »Չինաստանի ռեստորաններից մեկում հրդեհը 22 մարդու կյանք է խլել
Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս երեքը՝ վնասվածքներ ստացել Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնինի նահանգի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Հրդեհը բռնկվել է նահանգի Լյաոյան քաղաքում տեղական ժամանակով կեսօրից հետո՝ 12:25-ին: Ըստ հրապարակման՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է գործադրել բոլոր ջանքերը տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ