Tag Archives: Դատարան

Դատարանը մեղմացրեց գյումրեցի «Տատիկների գործ»-ով անցնողների խափանման միջոցի պայմանները

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր «Տատիկների» գործով դատարանը (Ս.Դադոյան) իմ միջնորդության առնչությամբ որոշեց, որ վարչական հսկողությունն առանց էլեկտրոնային սարքերի հնարավոր է: Դատարանը վերացրեց նաեւ 20:00-ից մինչեւ 08:00-ն տանը մնալու (կիսատնային կալանք) պայմանը»,-գրել է նա: Որոշումը վերաբերում է «Մեր քաղաքը» ...

Կարդալ ավելին »

Դատարանը Թրամփի սահմանած մաքսատուրքերը ճանաչել է անօրինական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել և արգելափակվել Միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանի կողմից: Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Նյու Յորքում ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով դատարանի երեք դատավորներից բաղկացած կոլեգիան որոշում է կայացրել՝ բավարարելով մի շարք դատական ​​​​հայցեր, որոնցում պնդվում էր, որ Թրամփն իր մաքսատուրքերով «չարաշահել է իր իշխանությունը ...

Կարդալ ավելին »

Դատարան է հանձնվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթ

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:  Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի ...

Կարդալ ավելին »

Դատարանն ԱՄՆ վարչակազմին կարգադրել է վերականգնել «Ամերիկայի ձայնի» և այլ պետական լրատվամիջոցների աշխատանքը

Վաշինգտոնի շրջանային դատարանն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել ԱՄՆ պետական Գլոբալ զանգվածային լրատվամիջոցների գործակալության (USAGM) աշխատանքը, որի լրատվամիջոցները ֆինանսավորվում են կառավարության կողմից՝ ամերիկյան արժեքներն աշխարհում տարածելու համար։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ապրիլի 22-ին համապատասխան վճիռը կայացրել է դատավոր Ռոյս Լեմբերտը, որը քննում է «Ամերիկայի ձայն» պետական ​​ռադիոկայանի  աշխատակիցների հարուցած հայցն ԱՄՆ կառավարության դեմ՝ USAGM-ի լուծարման որոշման պատճառով։  Լեմբերտն ...

Կարդալ ավելին »

Դատարանը Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնության մեջ

Մոսկվայի Բուտիրսկի դատարանը 2018 թ. Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Նշվում է, որ դատարանը Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել և կարճել է նրա մահվան հետ կապված քրեական գործը։  Ավելի վաղ դատախազը խնդրել էր Խաչատուրյանի մեղավորությունն ապացուցված ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։ Քույրերի գործն առայժմ փակված չէ, սակայն ...

Կարդալ ավելին »

Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Ասպուրակ Ավետիսյանը ...

Կարդալ ավելին »

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Սյունիքի դատախազության 2024-ի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս  մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: Մասիս Պողոսյանը ներկայացրել ...

Կարդալ ավելին »

Դատարանը Տիրան Խաչատրյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 18-ի իր նիստում, դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինվեց 10 մլն դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Դատարանի որոշմամբ Խաչատրյանն անհապաղ ազատ արձակվեց գրավը վճարելու պայմանով։ Պաշտպանական կողմը խափանման միջոցի փոփոխման միջնորդության հետ դատարանին ներկայացրեց Տիրան Խաչատրյանի ստացած պատվոգրերի և հուշամեդալների մի ...

Կարդալ ավելին »

Դատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 5-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Զ․Ս․-ին։ Վերջինիս անդրավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են թաքցված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,87 գրամ բուսական զանգված։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հայտնաբերված փաթեթն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Կարդալ ավելին »

Դատարանում գտնվում է ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով 120 գործ

Դատարաններում ներկայում գտնվում են  ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով մոտ 120 գործեր, որոնցով ակնկալվում է ՀՀ-ին վերադարձնել շատ ավելի մեծ քանակությամբ գույք և դրամական միջոցներ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ համապատասխան օրենքով ներդրված նոր գործիքը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել ձեռքբերված ապօրինի գույքի վերադարձը պետությանը, որի արժեքը կազմում է 5 միլիարդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader