3 դատարաններում իրականացվում է վերանորոգում

3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ: Այդ մասին հայտնում է ԲԴԽ-ն:

«Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք՝ գործող դատարանների մեծ մասի շենքային անբավարար պայմանները լավարկելու ուղղությամբ տարեսկզբից հայտարարվել էին մրցույթներ։ Հայտնում ենք, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական, վարչական դատարաններում և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ընթանում են բարեկարգման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ, որոնց ավարտի մասին ևս կիրազեկենք։

Դատարանների շենքային պայմանների բարեկարգումը լինելու է շարունակական և նպաստելու է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, դատարանների բնականոն գործունեության ապահովմանը և տարվող աշխատանքների արդյունավետության ավելացմանը»,- ասված է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։

ajax-loader