Tag Archives: ընտանիք

Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. քաղաքապետը՝ Նոր Արեշի պայթյունի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին: Ավինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահեցնելով, որ համայնքը լինելու է այս պայթյունից տուժած ընտանիքների կողքին:«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Խորին ...

Կարդալ ավելին »

Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել ընտանիքի 7-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ գյուղում՝ Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի  բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։ Ինչպես տեղեկացանք Վարդենիսի ԲԿ տնօրեն Շահեն Շահինյանից, տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։ Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և ...

Կարդալ ավելին »

36 անհայտ կորածի ընտանիքներ հունվար-փետրվարի համար ևս կստանան 300 000-ական դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով 44-օրյա պատերազմի հետեւանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին  եւս երկու ամիս (հունվար-փետրվարին) 300 հազարական դրամ սոցիալական աջակցության կտրամադրվի: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը  քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ...

Կարդալ ավելին »

Telegram-ում կեղծ բոտը 50000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի. զգուշացում

Telegram-ում գործում է «социальная выплата на ребенка» անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ մասին ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի էջում: «Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։ Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանից վերադարձած գերիները բուժզննում են անցնում. բուժման կարիք չունեցողները կվերադառնան ընտանիքների մոտ

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին բուժզննում են անցնում Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացանի) հոսպիտալում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժման կարիք չեն ունենա։ Այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բուժզննումից հետո ու արդյոք զինծառայողները հարցաքննվելո՞ւ են։  «Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին անցնում ...

Կարդալ ավելին »

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրին հատկացվել է մոտ 1 մլրդ 950 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում այս պահի դրությամբ օգնություն է ստացել 2649 շահառու․ վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով: Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը ...

Կարդալ ավելին »

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանա նաև հոկտեմբերին

54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32 400 000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում։ Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ։ «ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ ...

Կարդալ ավելին »

450 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրերի շահառուներին

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման ...

Կարդալ ավելին »

2023-ին 50 հազար դրամ է նշանակվել ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ ավելի քան 7340 երեխայի

Միայն այս տարվա ընթացքում ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։ Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ եւ հաջորդ ավելի քան 17000 երեխայի: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝ -երեխան ծնվել ...

Կարդալ ավելին »

Անհայտ կորածների կամ գերեվարվածների ընտանիքներին ևս 2 ամիս կտրվի 300 000-ական դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023-ի բյուջեի նախագծում եւ 15,9 մլն դրամ հատկացրեց, որով 44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս (հուլիս-օգոստոս) կստանան 300-հազարական  դրամի սոցիալական աջակցությունը:  Ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader