Tag Archives: տրոլեյբուս

15 նոր տրոլեյբուս արդեն Երևանում են

15 նոր տրոլեյբուսները արդեն Երևանում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։ «15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը արդեն Երևանում է»,- ասաց Բեջանյանը։  Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք: Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ:

Կարդալ ավելին »

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս 4-ը հասել է Երևան

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը՝ նշելով, որ դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել հ. 10 երթուղին: Հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի,  երթուղում կկատարվի փոփոխություն. մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի ...

Կարդալ ավելին »

Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ

Նախատեսվում է, որ նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այd մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Հայկ Սարգսյանը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նոր տրոլեյբուսների մատակարարման ժամկետների վերաբերյալ: Սարգսյանը հայտնեց, որ ժամկետներն արդեն անցել են: «Դրանց մեծ չափի պատճառով վերջերս են ստացել ՝ Լարսի թունելներն անցնելու թույլտվություն: Նախատեսվում է, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader