Tag Archives: հայկական

Գնդակը հայկական կողմում է․ Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության հնարավոր տեղակայման մասին

Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումը էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Դե, գնդակը հայկական կողմում է»,- նշել է դիվանագետը։ Զախարովան նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մեջ։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունը

Հայկական «Ինստիգեյթ» ՓԲԸ ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology Inc. ընկերության հետ՝ վերջինիս կողմից «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման և այդ հիմքով Microchip ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ազդարարելով իր մուտքը հայաստանյան ՏՏ շուկա։ Այդ առիթով ընկերությունն իր պաշտոնական հարթակներում թողարկել է նաև համագործակցությունը նկարագրող կարճ ֆիլմ։ Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, ...

Կարդալ ավելին »

ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղություն. ՀՀ նախագահը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը: ՀՀ նախագահի ելույթը ներկայացնում ենք ստորև. «Ուրախությամբ ողջունում եմ Ժողովրդավարության հայկական ֆորումի մասնակիցներին և հյուրերին: Արդեն ավանդական դարձող այս ընդգրկուն միջոցառումը հերթական ապացույցն ու վկայությունն է նրա, որ Հայաստանն անշեղորեն և հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:

Կարդալ ավելին »

Նախատեսվում է այս տարի տիեզերք ուղարկել Hayasat-1 հայկական առաջին արբանյակը

Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է հայկական առաջին Hayasat-1 արբանյակի մշակմամբ, նախատեսվում է այն այս տարի տիեզերք ուղարկել SpaceX-ի միջոցով։ Վերջին 2 տարիների ընթացքում Bazoomq-ն արձակել է հատուկ օդապարիկ՝ Հայաստանը 30 կմ հեռավորությունից նկարահանելու համար. Հայաստանի 4 դպրոցներում բացվել են հրթիռային մոդելավորման լաբորատորիաներ, հնդկական հրթիռով 100 կմ տիեզերք է ուղարկել հայ դպրոցականների կողմից մշակված օգտակար բեռը։ Նյութի աղբյուր   http://medianews.site/425731/

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

Կարդալ ավելին »
ajax-loader