Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան: Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով ...
Կարդալ ավելին »Tag Archives: կալանավոր
Մոտ 10 կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորվել է
Ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, ...
Կարդալ ավելին »«Վանաձոր» ՔԿՀ-ի 2 կալանավորներ կուլ են տվել երկաթյա մանր կտորներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Ժամը 08:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 կալանավորված անձի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները նշված քրեակատարողական հիմնարկի կալանավորներ ...
Կարդալ ավելին »Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, թմրանյութերի և այլ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ղ․ Ա․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած կնոջը՝ Յ․ Ա․-ին։ Արդյունքում՝ կնոջ ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմել է ...
Կարդալ ավելին »23 հազար դոլար կաշառքի մեղադրանքով կալանավորվել է ՊՆ պաշտոնատար անձ
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է կաշառք ստանալու կասկածանքով Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կալանավորման մասին։ Հակակոռպուցիոն կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ ...
Կարդալ ավելին »«Սևան ազգային պարկի» նախկին տնօրենը կալանավորվել է
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 10-ին բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ...
Կարդալ ավելին »«Վահագնի» ռեստորանի աշխատակցի վրա ավազակային հարձակման համար կալանավորվել է 3 անձ․ ՔԿ
Բացահայտվել է օգոստոսի 5-ին «Վահագնի» ռեստորանային համալիրում կատարված ավազակային հարձակման դեպքը։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ 2023թ. օգոստոսի 5-ին Երեւան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, գտնվել է աշխատանքի վայրում՝ Երեւան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, որտեղ մուտք են գործել երկու դիմակավորված անձինք, իրեն կապկպել են կպչուն ժապավենով։ Նրանցից մեկը, ...
Կարդալ ավելին »Կալանավորին բերված սառնարանում գտել են 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր՝
Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը: Ծառայությունից հայտնում են, որ զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB լար, ...
Կարդալ ավելին »36-ամյա կինը կալանավորվել է իր հետ բնակվող կնոջ նկատմամբ ավազակություն կատարած անձանց օժանդակելու մեղադրանքով
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձրակման դեպքի էական հանգամանքներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի ...
Կարդալ ավելին »Չհայտարարագրված ծխախոտի արտահանման դեպքեր են բացահայտվել․կան կալանավորվածներ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2022 թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային զննման արդյունքում «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ ...
Կարդալ ավելին »