Առնվազն յոթ մարդ է զոհվել Սլովակիայի հարավում գտնվող Նովե Զամկի քաղաքի մոտ մարդատար գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով, ևս հինգը վիրավորվել են, հայտնել են տեղական շտապօգնության ծառայությունները։ «Ես վախենում եմ, որ այս դժբախտ պատահարի զոհերի թիվը կարող է աճել», – AFP-ին ասել է փրկարար ծառայության ներկայացուցիչ Պետրա Կլիմեսովան: Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան` ժամը հինգի սահմաններում։ Միջազգային էքսպրես EuroCity ...
Կարդալ ավելին »Tag Archives: գնացք
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ լուրջ վնասվածքներ ստացել։ Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9։00-ի մերձակայքում, Ջալպայգուրիի շրջանում։ Բեռնատար գնացքն ուղևորատար գնացքին հարվածել է հետևից։ Բախման հետևանքով ուղևորատար գնացքի հետևի առնվազն 2 վագոն դուրս է եկել ռելսերից։ Դեպքի ...
Կարդալ ավելին »Երկու օրով կչեղարկվեն Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները
«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով դեկտեմբերի 20 և 21 ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները: «ՀԿԵ» ՓԲԸ հայցում է Ձեր ներողամտությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկը վերականգնվել է
Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ին սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի։ Այս մասին հայտնել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։ Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։ «Հարավկովկասյան ...
Կարդալ ավելին »Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից
«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին։ Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: ...
Կարդալ ավելին »Հնդկաստանում գնացքների ողբերգական վթարից 3 օր անց ապրանքատար գնացք է դուրս եկել ռելսերից
Հնդկաստանի Օդիշայի նահանգի Բարգարհ շրջանում կրաքարեր տեղափոխող ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից, գնացքի 5 վագոնները շրջվել են: Այս մասին հաղորդում է Times of India պարբերականը: Ըստ իշխանությունների՝ դեպքը տեղի է ունեցել մասնավոր երկաթգծի վրա Դունգրիի կրաքարի հանքերի և ցեմենտի գործարանի միջև: Իշխանություններն ընդգծել են, որ այս երկաթգիծը վերահսկվում է բացառապես մասնավոր ընկերության կողմից, և Հնդկաստանի երկաթգծային ընկերությունը դրա հետ որևէ ...
Կարդալ ավելին »Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը: «Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը ...
Կարդալ ավելին »