Ամերիկյան Tesla ընկերությունը կարող է Հնդկաստանում 1.7-1.9 միլիարդ դոլարի չափով էլեկտրական մեքենաների բաղադրիչներ ձեռք բերել: Այս մասին գրում է The Times of India թերթը՝ վկայակոչելով առևտրի և արդյունաբերության նախարարին: Նրա խոսքով, թեև Tesla-ն դեռ պաշտոնապես չի մտել Հնդկաստանի էլեկտրական մեքենաների շուկա, ընկերությունն արդեն դրանց համար բաղադրիչներ է գնում: «Անցյալ տարի Tesla-ն Հնդկաստանից գնել է 1 միլիարդ դոլարի բաղադրիչներ, իսկ այս ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հնդկաստան
Հնդկաստանը հայտարարել է Հյուսիսային ծովով ՌԴ-ի հետ գործընկերության մասին
Հնդկաստանը ձգտում է համագործակցել Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային երթուղու զարգացման գործում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը։ Նա Վլադիվոստոկում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերով նախարար Ալեքսեյ Չեկունկովի հետ։ «Հնդկաստանը հավատարիմ է համագործակցությանը Հյուսիսային ծովային երթուղու զարգացման գործում՝ գիտակցելով կապերի և առևտրի ընդլայնման համար ...
Կարդալ ավելին »Բհարաթ․ Հնդկաստանը փոխում է երկրի պաշտոնական անվանումը
նդկաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկրի պաշտոնական անվանումը և վերադարձնել նախկին անվանումը՝ «Բհարաթ»։ Այդ մասին տեղեկացնում է հնդկական The Economic Times պարբերականը։ Նշվում է, որ համապատասխան բանաձևը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։ Հնդկաստանի կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը հաստատել է, որ G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ձևով՝ սովորական ...
Կարդալ ավելին »Հնդկաստանի ՀՆԱ աճը կազմել է 7,8%
Հնդկաստանի ՀՆԱ-ն 2023-2024 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (սկսվել է ապրիլի 1-ին) նախորդ տարվա համեմատ աճել է 7.8%-ով։ Այս մասին հայտնում է երկրի վիճակագրության նախարարությունը։ «2022-2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում իրական ՀՆԱ-ն, ըստ նախնական գնահատականների, հասել է 483 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 452 միլիարդ դոլարի դիմաց՝ ցույց տալով 7.8% աճ՝ նախորդ տարվա 13.1%-ի համեմատ», – ասված է հաղորդագրության մեջ: ...
Կարդալ ավելին »Նախագահն ու Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատարը քննարկել են գործակցային հեռանկարները
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանի անկախացումից հետո մենք, շարունակելով այդ ավանդույթը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Պաշտպանության նախարարը ողջունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ...
Կարդալ ավելին »Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին մակակներին կվախեցնեն ստվարաթղթով և ճիչերով
Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանի իշխանությունները ծրագրում են «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ մակակներին վախեցնել ստվարաթղթից պատրաստված լանգուրներով և հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կնմանակեն նրանց աղաղակը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Անտառտնտեսության վարչությանը։ Մակակները մշտապես հոգսեր են պատճառում քաղաքային իշխանություններին։ Նրանք մեծ խմբերով տեղավորվում են զբոսաշրջիկների շրջանում տարածված օբյեկտներում կամ մարդաշատ վայրերում՝ դրանով իսկ խանգարելով տրանսպորտի երթևեկությանը: Հաճախ են կենդանիների ագրեսիվ պահվածքի դեպքերը, ...
Կարդալ ավելին »Քննարկվում է հայկական ապրանքներն Իրանով արաբական երկրներ և Հնդկաստան արտահանելու տարբերակը
Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։ Վերջերս Հայաստան էր ժամանել Իրանի նախագահի խորհրդական, ԻՀՀ ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Երևանում բացված ցուցահանդեսի շրջանակում Իրանի յոթ ազատ առևտրի ...
Կարդալ ավելին »Քննարկվել է տիեզերական արդյունաբերության ոլորտում հայ-հնդկական հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ ԱԽ քարտուղարը շնորհավորել է «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկվել է տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը սեպտեմբերի 2-ին կգործարկի Արեգակի ուսումնասիրության տիեզերական աստղադիտարան
Հնդկաստանը սեպտեմբերի 2-ին կգործարկի Aditya-L1 տիեզերական աստղադիտարանը՝ Արեգակն ուսումնասիրելու համար: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO): «Aditya-L1 Արեգակի հետազոտման համար հնդկական առաջին տիեզերական աստղադիտարանի արձակումը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերի 2-ին, Հնդկաստանի ժամանակով ժամը 11:50-ին (Երևանի ժամանակով 10:20-ին) Շրիխարիկոտա կղզուց»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Աստղադիտարանը Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնի արձակման հարթակից կգործարկվի Polar ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ