Tag Archives: Հնդկաստան

Հայաստանի և Հնդկաստանի միջև գործակցությունը նոր թափ է ստացել. Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցում է միջազգային համաժողովի

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցում է «Ռաիսինա երկխոսություն» (Raisina Dialogue) միջազգային համաժողովին, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։  Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից, ընդգծելով, որ միջոցառումը մեկ հարկի տակ է միավորում ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում տարեկան 7% տնտեսական աճ են կանխատեսում

Ակնկալվում է, որ Հնդկաստանի տնտեսությունը առաջիկա տարիներին կաճի ավելի քան 7%-ով` շնորհիվ ֆինանսական հատվածի զարգացման և կառուցվածքային բարեփոխումների: Մինչև 2030-ը Հնդկաստանը կարող է ունենալ 7 տրիլիոն դոլարանոց տնտեսություն: Այս կանխատեսումը ներկայացրել է հանրապետության ֆինանսների նախարարությունը: «Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարում Հնդկաստանը կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը՝ 5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: Այնուամենայնիվ, կառավարությունն իր առջև դրել է ավելի բարձր նպատակ՝ դառնալ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ. նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Չնայած պատմության մի շարք մարտահրավերների՝ հանրապետության ձևավորումն ու սահմանադրականությունը լավագույնս են մարմնավորել հնդիկ ժողովրդի քաղաքակրթական արժեքների վրա հիմնված միասնության ու համերաշխության գաղափարները:Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական ու բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերությունները ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը 3-րդ խոշորագույն գնորդն է քաղաքացիական ինքնաթիռների համաշխարհային շուկայում

Հնդկաստանը դարձել է քաղաքացիական ինքնաթիռների երրորդ խոշորագույն գնորդն աշխարհում՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Այս մասին հաղորդում է The Economic Times պարբերականը։ «Հնդկաստանի կառավարությունը, վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, նպատակ է դրել մինչև 2030 թվականն ավիափոխադրումներում ուղևորահոսքը հասցնել 300 միլիոնի և երկրում օդանավակայանների թիվն ավելացնել մինչև 200: Այդ խնդրի լուծմանը նպաստում է քաղաքացիական ինքնաթիռների գնումների մեր աճը: Հնդկաստանն այս ցուցանիշով դուրս է ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանն արգելափակել է աշխարհի առաջատար CRIPTO արժույթների բորսաների կայքերը

Հնդկաստանն արգելափակել է աշխարհի առաջատար կրիպտոարժույթների բորսաների և վիրտուալ թվային ակտիվների ծառայություններ մատուցողների կայքերը: Այս մասին հայտնում է The Economic Times-ը: Հրատարակության տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը ծանուցումներ է ուղարկել կրիպտոարժույթների արտասահմանյան բորսաներին՝ փողերի լվացման դեմ պայքարի երկրի օրենքներին չհամապատասխանելու համար: Հնդկաստանի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը երկու շաբաթ ժամանակ է տվել արգելափակված հարթակներին՝ միջոցներ ձեռնարկելու ...

Կարդալ ավելին »

Արաբական շուկաներ, Հնդկաստան․ հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա Իրանի նավահանգիստներով

Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև 1,5 միլիարդանոց Հնդկաստան։ Իրանական կողմը պատրաստակամությունն է հայտնել հայկական ընկերություններին իր նավահանգիստներում հասանելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի նավահանգիստների շահագործման պայմանների վերաբերյալ։ Դրանից հետո գործնական քննարկումներ կսկսվեն, թե որ նավահանգիստներից կարելի է ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է Ջամմու և Քաշմիր նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու որոշումը

Հնդկաստանի Գերագույն դատարանը միաձայն կերպով հաստատել է կառավարության որոշումը՝ չեղյալ համարելու երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածի դրույթները, որով հատուկ կարգավիճակ էր շնորհվում Ջամմու և Քաշմիր նահանգին։ Այդ մասին հաղորդում է PTI գործակալությունը։ Ըստ Գերագույն դատարանի՝ 2019 թվականին Հնդկաստանի խորհրդարանի կողմից հաստատված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացումն իրականացվել է Սահմանադրության համաձայն։ Այսպիսով, Գերագույն դատարանը վերջ է դրել մի քանի տասնամյակ շարունակվող բանավեճերին՝ ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային գործակցության համաձայնագիրը

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով գործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ ձայն: Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին՝ Բրյուսելում: Այդ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ գործակցության հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը․ Վահան Քերոբյան

Հայաստանում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը։ Այդ մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։ Նա նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում, հիմնականում, ներգրավված են շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում: «Դրանք, հիմնականում, ոչ որակավորված կադրեր են»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանի այդ ոլորտներում աշխատում են նաև Ուզբեկստանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader