Tag Archives: հիվանդանոց

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից  իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա։ Այդ տեղեկությունը հաստատեցին «Արևիկ» բուժմիավորումից։ Նրանց վիճակի վերաբերյալ, սակայն, հիվանդանոցից որևէ մանրամասներ չհաղորդեցին, նշելով, որ դրա վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն կփոխանցեն։ Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են ...

Կարդալ ավելին »

Շիրակի վթարի հետևանքով 6 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից մեկը դուրս է գրվել: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում»,- ասված է հաղորդագրության մեջ: Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար: 1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման ...

Կարդալ ավելին »

Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

«Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա Ելենա Խաչատրյանին: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհին ձորն ընկած մեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 15։51-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »

Հռոմի պապը հիվանդանոցում 9 օր անցկացնելուց հետո դուրս է գրվել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից՝ որովայնի ճողվածքի վիրահատությունից ինն օր հետո: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: Ըստ վիրահատող բժշկի՝ Հռոմի պապը շատ լավ առողջական վիճակում է գտնվում և կարող է ճանապարհորդել: Ֆրանցիսկոս պապն օգոստոսի սկզբին նախատեսում է այցելել Պորտուգալիա, իսկ օգոստոսի վերջին՝ Մոնղոլիա: 2021 թվականի հուլիսին բժիշկները հեռացրել էին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաստ ...

Կարդալ ավելին »

Պեկինի հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի

Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը: Կրակը բռնկվել է երեքշաբթի ուշ երեկոյան: Լրատվամիջոցը նշում է, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ բազմահարկ շենքում ծուղակում հայտնված մարդիկ, ըստ երևույթին, սավաններն իրար կապելով ճոպաններ են պատրաստել և դուրս մագլցել պատուհաններից: Մյուսները կարողացել են կառչել շենքի արտաքին օդորակիչներից: Արտակարգ ծառայություններին հաջողվել ...

Կարդալ ավելին »

7 երեխա շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ: Այդ մասին նշված է հիվանդանոցային համալիրի պաշտոնական կայքում: Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում՝ տեղափոխվել են համալսարանական կլինիկա: 4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader