ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով: Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։ Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ: 2018-2019թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր չփոխարինված սարքավորումները փոխարինվել են նորերով: ...
Կարդալ ավելին »Tag Archives: այց
Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։ Քննարկման թեման է եղել առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։ Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընաթացին։ Արտակ Ջումայանը Մեղրիում` Լոֆթ կենտրոնում հանդիպել է ...
Կարդալ ավելին »Այց Արագածոտնի մարզի հուշարձաններ․ԿԳՄՍ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։ Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան․ տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարը աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն
Մասնագիտական թիմի ներգրավմամբ նախարարը քննարկում է ունեցել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանը և մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուները։ Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը։ Նախարարն ընդգծել է այստեղ ծառայությունների կազմակերպման, միջոցների կառավարման, կառավարչական հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։ «Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների ...
Կարդալ ավելին »Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը
Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։
Կարդալ ավելին »Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել են Վայոց ձորի կրթական, մարզական և մշակութային հաստատություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ եղել են Գոմքի միջնակարգ նորակառույց դպրոցում: 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 694 մլն դրամ: Դպրոցում կառուցվել է հանդիսությունների սրահ՝ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ դա Գոմք գյուղի ողջ պատմության ընթացքում կատարված ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Կարդալ ավելին »Հայաստան զբոսաշրջային այցելերն աճել են 39%-ով
2023 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն Հայաստան, ինչը 39%-ով ավելի է 2022 թվականի համեմատ: Ինչպես հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Նախնական տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը, ըստ նախարարության, լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 30-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն: ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ...
Կարդալ ավելին »