Իրանում Ֆրանսիայի դեսպանությունը օգոստոսի 2-ին հայտարարել է երկրում էսկալացիայի բարձր ռիսկի մասին և կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել իրանական տարածքը։ Հաղորդագրությունը հրապարակվել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքում: «Ֆրանսիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում որևէ պատճառով չմեկնել Իրան։ Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի աճող ռիսկի պատճառով ֆրանսիացի հյուրերին, որոնք դեռ գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը»,- ասված է ...
Կարդալ ավելին »Tag Archives: քաղաքացի
Հրդեհ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում
Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի: Հրդեհը մեկուսացվել է ...
Կարդալ ավելին »Ինքնագլորներից կարող են օգտվել միայն 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ որոշ բացառություններով
Կառավարությունը կարգավորեց ինքնագլորներով երթևեկության հետ կապված կանոնները։ Կառավարության՝ հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ՆԳ նախարարի տեղակալը հստակեցրեց, որ նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով դրանց մեծ տարածումը երթևեկության մեջ, նաև այն հանգամանքը, որ այսպիսի միջոցների օգտագործումն առավելապես տարածված է երիտասարդների և անչափահասների շրջանում, և այստեղ դաշտը կարգավորելու կարիք կա։ Սարգսյանը նշեց, որ ինքնագլորների երթևեկության կանոնները ...
Կարդալ ավելին »Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. ՓԾ
Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ...
Կարդալ ավելին »Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Կառավարության շենքի՝ Մելիք Ադամյան փողոցի մուտքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել՝ իր վրա շշով բենզին լցնելով։ Ոստիկաններին հաջողվել է ժամանակին կանխել գործողությունը։
Կարդալ ավելին »Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքներն՝ ընդգծելով, որ այս տարի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են իր անմիջական ուշադրության ներքո: ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք, որոնք մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. hիշեցում՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին
ՊԵԿ-ը հրապարակել է հիշեցում՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիների համար։ Հարկ է նկատի ունենալ, որ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում եկամտային հարկի վերադարձից օգտվող վարկառուին փոխհատուցվում է հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսների գումարները։ Ընդ որում, կախված հիփոթեքային վարկի մարման եղանակի ընտրությունից, հիմնականում, վարկառուն սկզբնական շրջանում մարում է ավելի մեծ չափով ...
Կարդալ ավելին »Նոր Արեշում փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է
Նոր Արեշ փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այդ մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3-ում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը ժամանակավորապես չի գործելու
Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու:Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։«Մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը: Ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․ Հայկ Սարգսյանը ներկայացրեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովում Հայկ Սարգսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը և առաջարկվող կարգավորումները։ «Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ...
Կարդալ ավելին »