Ջազային կատարումներով հայ և ռուս երաժիշտների հայտնի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայի 876-ամյակի առթիվ կազմակերպված տոնական համերգի ընթացքում։ Ջազային երեկոն նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք «Դոմ Մոսկվի»-ի տարածած հաղորդագրությունից, երեկոյի ընթացքում հանդիսատեսին իրենց վիրտուոզ կատարումներով ներկայացան ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Գարիկ Սարիբեկյանը (ստեղներ), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արամ Վարդանյանը (կիթառ), Պերճ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայ
Հայ թենիսիստը հաջողությամբ է մեկնարկել ԱՄՆ-ի բաց առաջնությունում
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Էլինա Ավանեսյանը (66-րդ ռակետ) հաջող մեկնարկ է ունեցել թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկում՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը, մեր հայրենակիցը երեք սեթում առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Ալիզե Կորնեի նկատմամբ՝ 6:2, 1:6, 6:4։ Մրցախաղը տևել է 2 ժամ 4 րոպե: Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »Հայ մարզիկները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ 2-րդ խաղերին
Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: Հայաստանի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության սպորտի ...
Կարդալ ավելին »Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակիչներում են
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել «World Challenge Cup»-ում: Բուլղարական Վարնա քաղաքում մեկնարկած «World Challenge Cup»-ի որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ; Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը ազատ վարժությունում, նժույգ-թափերում և օղակներում: Ավելի վաղ` ապրիլ ամսին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի ...
Կարդալ ավելին »Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիում մեկնարկել է HAY-AT JAZZ-ը
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում MALKHAS JAZZ BAND-ի համերգային ծրագրով մայիսի 4-ին ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները: Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց ...
Կարդալ ավելին »