Tag Archives: գյուղ

Լորուտ գյուղում այրվել է մեկհարկանի փայտե շինություն

Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։

Կարդալ ավելին »

Սյունիքի Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի

Սյունիքի  Գորիս համայնքի ավագանին որոշել է համայնքի Ակներ գյուղի  18-րդ փողոց 27 հասցեում գտնվող 1․5  հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ  փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ Այս կապակցությամբ կառավարությունն այսօրվա իր նիստում ընդունեց որոշում՝ ընդունելով այդ նվիրատվությունը և ամրացնելով այն ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կարդալ ավելին »

Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի հիմնական դպրոցը կդառնա միջնակարգ. այստեղ սովորում է 44 աշակերտ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցը» վերանվանել եւ դարձնել միջնակարգ դպրոց: Այդ փոփոխության արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում (միատարր եզդիաբնակ համայնք) գործող «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու կլուծվի դպրոց հաճախող եզդի աշակերտների միջնակարգ կրթություն ստանալու հարցը: Նշենք, որ Ֆերիկի ...

Կարդալ ավելին »

Կոտայքի Զառ գյուղում նոր դպրոց կկառուցվի

Կոտայքի մարզի Զառ գյուղում նոր դպրոց կկառուցվի: Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց, որով Զառ գյուղի Պ․ Հարությունյան փողոց 1 հասցեում գտնվող 1․28555 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցվում է  Հայաստանի Հանրապետությանը՝  նոր դպրոց կառուցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ նվիրատվության իրավունքով փոխանցվող հողամասի վրա ներկայումս կառուցվում է դպրոց՝ նախագծի 3-րդ կետով սահմանվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կեղմից հողամասի վրա ...

Կարդալ ավելին »

Պրիվոլնոյե գյուղում կարկուտի հետևանքով  30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել

Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի մեքենա: Այդ մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է գյուղի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանը՝ նշելով, որ խոսքը միայն խոշոր վնասների մասին է: Գյուղապետի խոսքով ձվի խոշորությամբ կարկուտը դադարներով գրեթե երկու ժամ տեղացել է: Անդրադառնալով կարկուտի գյուղատնտեսական հետևանքներին նշում է. «Գյուղում մեծ ...

Կարդալ ավելին »

Բագրավան գյուղում վարելահողերն օգտագործել են արդյունահանման նպատակով. ոստիկանները բացահայտել են խախտումը

Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերույթուն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով: Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2013 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացվել է ավելի քան 5 հեկտար տարածք, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքից դուրս, որտեղ արոտավայրեր և ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։ Կառավարության մարտի 14-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի, շուտով կսկսեն շինարարությունը»,- ասաց Փաշինյանը։

Կարդալ ավելին »

Ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան

Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ Այդ մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին պահանջներին։ «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ ...

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է, Տաթև գյուղում՝ բուք

Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է, Տաթև գյուղում՝ բուք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ է Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհը։ Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» և «Մեղրու Սար» կոչվող ...

Կարդալ ավելին »

Տավուշի մարզի Կայանավան գյուղում մոտ 100 մ ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 4-ին, ժամը 23։30-ին ահազանգ է ստացել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ...

Կարդալ ավելին »
ajax-loader