Tag Archives: ադրբեջանցի

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզում է սպանության մեղադրանքով

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Քամիլ Զեյնալիի հայտարարություններին, թե Մոսկվայում իրեն ձերբակալել են, քանի որ իր նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասաց Սարգսյանը։ Ադրբեջանի քաղաքացի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀԿ-ներն արձագանքել են ադրբեջանցի «բնապահպաններին»

Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել բաց հայտարարությամբ՝ ի պատասխան ադրբեջանցի «բնապահպանների» այն հայտարարության, որ Հայաստանը խախտում է Էսպոո (Espoo) կոնվենցիայի դրույթները:  «Հայաստանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում: Արցախի 120.000 բնակչության ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու կեղծ պնդումն է տարածել․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին  սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։ Ապրիլի սկզբին Հուսեյն Ախունդովն ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ԱԳՆ

Ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 13-ին, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ:  Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մոլորված ադրբեջանցիներ այս պահին չկան. Փաշինյան

Հայաստանում այս պահի դրությամբ չկան ադրբեջանցիներ, որոնք երկրում են հայտնվել մոլորվելու հետևանքով: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես հաստատում եմ, որ կա ըմբռնում, որ մոլորվելու հետևանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան: Բայց նաև հաստատում եմ, որ այս պահի դրությամբ մոլորված լինելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցիները չկան: Բոլոր ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում ...

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 9-ին մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Ինչպես տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ ...

Կարդալ ավելին »

Մենք գլխատեցինք հայերին, իսկ հիմա դեռ ողջ ենք. ադրբեջանցի զինծառայողի տեսանյութը

«Մենք հայի արյուն ենք թափել. Մենք գլխատեցինք հայերին. Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած։ Եթե ​​նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»,- պատմում է կալանավորված ադրբեջանցի զինծառայողը տեսանյութում, որը տեսագրել է իր հեռախոսով՝ մինչև ձերբակալությունը։

Կարդալ ավելին »

Ձեռքին ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն էր. ինչպես են հայ երիտասարդները բռնել ադրբեջանցուն (տեսանյութ)

Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: News.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մանրամասներ է պատմել դեպքից: «Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն ապրիլի 10-ին Հայաստանի տարածք էր անցել ծառայակցի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»,- ասված էՊՆ հաղորդագրության մեջ: 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների կորելու մասին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader