Tag Archives: նախարար

Ռուսական զենք ստանալու մասով բոլոր հիմնական հարցերը լուծված են. նախարար

Որքան գիտեմ՝ Հայաստանի կողմից ռուսական սպառազինություններ ստանալու մասով բոլոր հիմնական հարցերը լուծված են։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ չի կարող շատ բան ասել, քանի որ քննարկումները վարվում են գաղտնի։ Նա միայն ավելացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ազդանշան չի ստացել այն մասին, որ կան ինչ-որ խնդիրներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ ...

Կարդալ ավելին »

Շահումով խաղերի դերը տնտեսության մեջ բավականին նվազել է. նախարար

Հայաստանում տնտեսության մեջ շահումով խաղերի դերը վերջին տարիներին բավականին նվազել է: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք սովորաբար խոսում ենք նրա մասին, որ շահումով խաղերը մեծ դեր ունեն մեր տնտեսության մեջ: Մենք փորձում ենք ցույց տալ, որ այդ դերը վերջին տարիներին բավականին նվազել է»,- ասաց նախարարը: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2023 թվականին արդյունքներով կլինի ավելի մեծ նվազման ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով․ ԿԳՄՍ նախարար

Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-ից 19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը մեկնել է Ղազախստան

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-ին  պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Կարդալ ավելին »

Զագրեբում մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Զագրեբում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։

Կարդալ ավելին »

Նախագահը Դավոսում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի  տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը»,- ասված է գրառման մեջ։

Կարդալ ավելին »

Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հունաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունվարի 9-ին։ Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի ...

Կարդալ ավելին »

Դատական եռաստիճան համակարգը չի վերանայվի․ նախարարը՝ նոր Սահմանադրության մասին

Նախորդ տարվա վերջ կառավարությանն է ներկայացվել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հայեցակարգը, որի մի մասը քննարկվել և հաստատվել է խորհրդի կողմից, մյուս մասը՝ հանձնաժողովն է հաստատել։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` նշելով, որ այս ամսվանից սկսելու են բուն հայեցակարգի քննարկումը։ Ամփոփելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի աշխատանքը՝ նախարարը ասաց, ...

Կարդալ ավելին »

Որ դեպքում վարորդը ՃԵԿ խախտման համար կարող է վճարել տուգանքի կեսը. ներկայացնում է նախարարը

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված։ Դեկտեմբերի 28-ի Կառավարության նիստին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման ...

Կարդալ ավելին »

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Սյցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Կարդալ ավելին »
ajax-loader