Tag Archives: նախարար

Տնտեսական աճը 2024-ին կլինի մոտ 6 տոկոս. նախարարն 1-ին կիսամյակի կատարողականը

Հայաստանում կանխատեսում են, որ տնտեսական աճը տարեվերջի արդյունքում կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում: 2024-ի առաջին կիսամյակում հավաքագրվել են բյուջեով պլանավորվածից ավելի քիչ հարկային եկամուտներ, այնուամենայնիվ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա առաջին կիսամյակում 40 մլրդ դրամով ավելի կապիտալ ծախսեր են իրականացվել, միայն Պաշտպանության նախարարության գծով իրականացվել է 20 մլրդ դրամից ավելի կապիտալ ծախս: Իսկ պետական ...

Կարդալ ավելին »

Իրանի արտաքին գործերի նախարարն անխուսափելի է համարում պատասխանն Իսրայելին

Իսրայելն անպայման Իրանից պատասխան կստանա Թեհրանում ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իտալացի գործընկերոջ՝ Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում։ «Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը սիոնիստական վարչակարգի (Իսրայելի) ահաբեկչական ակտին անխուսափելի է, լինելու է ճշգրիտ եւ մտածված։ Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի՝ ԻԻՀ-ն չի ձգտում լարվածության թեժացման, թեեւ դրանից չի վախենում»,- ...

Կարդալ ավելին »

2026-ին Հայաստանի տնտեսության արտադրողականությունը կրկնակի կաճի․ նախարար

Հայաստանի կառավարությունն իր առջև երկրի տնտեսության արդիականացման խնդիր է դնում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով ՝ արդիականացման ուղղություններից մեկը երկրի գյուղատնտեսության ոլորտում իրավիճակի բարելավումն է։ Արդիականացման ծրագրի մյուս ոլորտներում պետական ներդրումների պորտֆելն արդեն կազմել է շուրջ 300 մլրդ դրամ, որով տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերել ժամանակակից տեխնիկա, տեխնոլոգիաներ, սարքավորումներ: Այս ...

Կարդալ ավելին »

Ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք, օր առաջ անհրաժեշտ է լրացնել ենթակառուցվածքների բացը. նախարար

Հայաստանում բոլոր տարիներին պետական բյուջեն պլանավորվում է պակասուրդով, ծախսվում է ավելի շատ, քան ստացվում է: Այդ մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով: Սա նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք: Ինչո՞ւ ենք սա անում. հստակ մի պատճառով՝ մեզ օր առաջ անհրաժեշտ է լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,– ասաց նախարարը՝ ...

Կարդալ ավելին »

Լավ նախադրյալներ կան Սևանից քիչ ջուր բաց թողելու համար․ նախարար

Այս տարի ջրի հետ կապված իրավիճակը լավ է թե՛ ջրամբարների, թե՛ Սևանա լիճ լցվող ջրի քանակի առումով։ Նման հայտարարություն է արել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Արդեն 127 միլիոն խմ ջուր ենք տեղափոխել Սևան ու Սևանից դեռ ջրի բացթողում չի իրականացվել։ Նախորդ ամբողջ տարում ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի պակասուրդը պլանավորվածից ցածր է եղել. նախարար

Հայաստանի պետական բյուջեն 2023 թվականին ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3.1 տոկոսի դիմաց: Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Պետական բյուջեն 2023 թվականին ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3.1 տոկոսի դիմաց: 2023 թվականին պարտք–ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ ...

Կարդալ ավելին »

Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում, որից մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար

Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման  նախագիծը: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը:  Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի ...

Կարդալ ավելին »

ՀՀ սահմանների մեծ մասը փակ է, և դա օբյեկտիվ մեծ խոչընդոտ է․ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային։ «Դա այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առևտրային գործընկերը փոխարինվում է բոլորովին այլ մեկով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առևտրային գործընկերներ և բազմաթիվ փոքր առևտրային գործընկերներ։ Տնտեսության դիվերսիֆիկացումը գործընթաց է, երբ Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի մեջ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ...

Կարդալ ավելին »
ajax-loader