ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ Արարատ ...
Կարդալ ավելին »Tag Archives: նախարար
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպել է ՏԿԵՆ նախարարի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։ Օրակարգային հարցերից էր նախարարի հետ գործակցության ձևաչափը։ Դավիթ Խուդաթյանի հետ քննարկվեց նաև ՀՀՄՄ-ան նախաձեռնած հանքարդյունաբերության ոլորտի ֆորումի՝ Mining forum-ի նպատակները, անցկացման անհրաժեշտությունը։ Խոսվեց Միության կողմից նախորդ տարի իրականացված Mining forum-2024-ի արդյունքների, ազդեցության և ...
Կարդալ ավելին »Հայաստանը մյուս տարի ավելի շատ է դոլարային պարտք վերցնելու. նախարար
Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում դրամային պարտքի կշիռը մյուս տարի փոքր-ինչ կարող է նվազել, կառավարությունը, արտարժութային կարիքներից ելնելով, մտադիր է 2025-ին ավելի շատ դոլարային պարտք վերցնել, քան այս տարի: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պարտքի մարման ժամանակացույցով 2025 թվականից մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, մոտ 780 մլն դոլարի՝ սպասարկում»,-ասաց Հովհաննիսյանը: Դեֆիցիտի ֆինանսավորման ...
Կարդալ ավելին »Հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը. նախարար
Նախատեսվում է, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում՝ բյուջետային աջակցության վարկ ներգրավելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում: «2025 թվականի բյուջեի պակասուրդը լինելու է ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Բայց պակասուրդի գումարները պետք է ուղղվեն կապիտալ ծախսերի կամ տնտեսության պոտենցիալը երկարաժամկետ մեծացնող միջոցառումների»,-ասաց Հովհաննիսյանը: 2024 թվականի բյուջեի պակասուրդը կազմում է ...
Կարդալ ավելին »ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելությում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ ...
Կարդալ ավելին »Քննարկվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հարցը
Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն էդուարդ Մարտիրոսյանը, ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը մասնակցել են Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։ Գլխավոր համաժողովի շրջանակներում Հ. Վարդանյանը և պատվիրակությունը հանդիպում են ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, որի ընթացքում ...
Կարդալ ավելին »ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Multilateralism of Democracies: How Small and Medium Democracies can Strengthen Each Other`s Resilience» պանելային քննարկմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն և քաղաքացիների ակտիվ մասնակցություն, այլև մարտահրավերներին դիմակայելու աներկբա ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին․ ԷՆ
Սեպտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։ Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ...
Կարդալ ավելին »ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված նորարարությունների առավել արդյունավետ ...
Կարդալ ավելին »Ուսումնական տարվա մեկնարկին նոր դասագրքերի խնդիր չի լինի. նախարար
Այս ուսումնական տարվա մեկնարկին դպրոցներում նոր դասագրքերի հետ կապված խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է, մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասը կհասնի մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին վստահեցրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հարցրեց, թե ինչքանո՞վ են պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին: «Այս տարի մեզ համար նույնպես լինելու է բարդ, ...
Կարդալ ավելին »