Tag Archives: հանքագործ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր նախագահ Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 8-ին լրանում է անվանի լեռնագործ, ԶՊՄԿ երկարամյա (1998-2014թթ.) գլխավոր տնօրեն, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր նախագահ Մաքսիմ Հակոբյանի ծննդյան 74- ամյակը: Անուրանալի է նրա ներդրումը հանրապետության հանքարդյունաբերության և ոլորտի առաջատարի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գործում։ Մաքսիմ Հակոբյանը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 2018 թ. դեկտեմբերի 9-ին:

Կարդալ ավելին »

Սպորտային ավանդույթներ. հանքագործները՝ բասկետբոլի առաջնությունում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասերի միջև կայացել է բասկետբոլի առաջնություն, հաղթել է մարզահամալիրի թիմը։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Սպորտային ավանդույթները շարունակվում են և այս անգամ ընկերության արտադրամասերի միջև կայացած բասկետբոլի առաջնության հաղթողը մարզահամալիրի թիմն է: Համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հանքաքարի ջարդման եվ տեղափոխման արտադրամասի ու վարչության թիմերը: Շնորհավորում ենք մեր ...

Կարդալ ավելին »

Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան․ ցուցահանդես ԵՊՀ-ում

Այսօր՝ ապրիլի 5-ին, ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» խորագրով ցուցադրություն՝ նվիրված Երկրաբանի օրվան։ Միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ-ի պրոֆեսոր Ղարիբջանյանի անվան պատմության, Գիտությունների ազգային ակադեմիայի ԵԳԻ պրոֆեսոր Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանները, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։ Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա կարևորեց երկրաբանության դերը մոլորակի գոյատևման ընթացքում և պետությունների վարած տնտեսական գործունեության մեջ։ ...

Կարդալ ավելին »

Արտահերթ նիստ միության առաջիկա ծրագրերի մասին

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, նորընտիր նախագահ Վարդան Ջհանյանի հրավերով օրերս տեղի ունեցավ միության արտահերթ նիստ, որին ներկա էին միության անդամ 16 ընկերություն։ ՀՄՄ գործադիր տնօրենի տեղակալ Շուշանիկ Քերոբյանը ներկայացրեց Միության գործունեության առաջիկա 5 տարիների տեսլականը և կառուցվածքը, նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Մասնակիցները հանդես եկան առաջարկներով։ Ապա բաց քվեարկությամբ ընտրվեցին Ընդհանուր ժողով, Վերստուգիչ հանձնաժողով և հանրային կապերի գծով տնօրեն։ Քննարկվեցին ոլորտին ...

Կարդալ ավելին »
ajax-loader