Tag Archives: նախարար

Կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղվի պաշտպանության ոլորտին. նախարար

Հայաստանում 2024 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի 41 տոկոսը հաջորդ տարի կուղղվի պաշտպանության ոլորտին:Այդ մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:2024 թվականին կապիտալ ծախսերն ավելանում են և դառնալու են 710 մլրդ դրամ։ «Կապիտալ ծախսերի 41 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,-ասաց նախարարը:Հովհաննիսյանը նշեց ...

Կարդալ ավելին »

Կգործի կենսաթոշակը 1 տարով հետաձգելու և հետագայում ավելի բարձր թոշակ ստանալու նոր մեխանիզմ. նախարար

Հայաստանում հաջորդ տարվանից նախատեսվում է գործարկել կենսաթոշակի առնվազն մեկ տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր կամավոր մեխանիզմ: Այդ մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: Նախարարը հայտնեց, որ 2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձևը: «Այլևս  մինչև 10 տարվա ստաժի 1 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մեկ զբոսաշրջիկը նախնական տվյալներով ծախսում է մոտ 1200 դոլար․ նախարար

Նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. նախարար

 Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն այս պահի դրությամբ գնահատվում է 5.5 տոկոս: Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունը արտաքին են: «Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե ...

Կարդալ ավելին »

2024-ին ակնկալում ենք 2 տրլն 566 մլրդ դրամի հարկային եկամուտներ․ ֆինանսների նախարար

Հայաստանի կառավարությունը 2024-ին ակնկալում է 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք ակնկալում ենք հարկային եկամուտները 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի մակարդակում»,- ասաց Հովհաննիսյանը։

Կարդալ ավելին »

Սոթքի հանքում աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել տնտեսության վրա. նախարար

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ–ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նման հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2023թ–ի հիմնական տնտեսական ցուցանիշները։ Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է մայիսին։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել․ խոսքը փակ հատվածի մասին է Հովհաննիսյանի ...

Կարդալ ավելին »

Կանադայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կանադայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Կանադայի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Մելանի Ջոլին շրջել է նաև Հիշողության պուրակում և ջրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տնկած ծառը։

Կարդալ ավելին »

Բաքվի և Հայաստանի միջև նոր պատերազմ չի լինի. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմի հավանականությունը։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի», – լրագրողներին ասել է Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը։ Միևնույն ժամանակ, նախարարը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը, ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների որևէ փոփոխությանը։ «Մենք կարծում ենք, որ ...

Կարդալ ավելին »

Տարածքային կառավարման նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։  Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կունենանք պետության ֆինանսավորմամբ 8 բուհ

Այսօր կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ընդունելության քննությունների և բուհական համակարգում տիրող իրավիճակի մասին։ Նախարարի խոսքով, ոչ պետական բուհերում ընդունելություն գրեթե չի եղել։ Խոսելով սպասվող զարգացումների մասին, նշվեց, որ Հայաստանն ունենալու է 8 պետական բուհ՝ պետության ֆինանսավորմամբ։

Կարդալ ավելին »
ajax-loader