Գերմանական Rheinmetall ընկերությունը հանդիսավոր կերպով զինամթերքի գործարան է բացել Գերմանիայի հյուսիսային Ունտերլյուս քաղաքում: Այն զբաղեցնում է 30,000 քառակուսի մետր տարածք (հինգ ֆուտբոլային դաշտի չափ) և մինչև 2027 թվականը կկարողանա արտադրել տարեկան 350,000 հրետանային արկ:
Գործարանն արդեն արտադրում է Leopard 2 տանկերի թնդանոթների համար նախատեսված արկեր, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից, հաղորդում է AFP-ն։
Բացման արարողության ժամանակ կոնցեռնի ղեկավար Արմին Պապերգերը Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի հետ պայմանագիր է ստորագրել՝ այդ երկրում գործարան կառուցելու վերաբերյալ, որը կարող է պատրաստ լինել հաջորդ մեկուկես տարվա ընթացքում, հաղորդում է BBC-ն։
«Սա բացարձակապես կարևոր է մեր սեփական անվտանգության, ինչպես նաև Ուկրաինային այսօրվա պայքարին աջակցելու և ապագայում ցանկացած ագրեսիա կանխելու համար», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը ներկա է եղել արարողությանը։