Այսօր՝ օգոստոսի 22-ին, Սյունիքի մարզում Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 318 կմ հատվածում՝ Քաջարանի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Արարատ Զախարյանի վարած «Opel» մակնիշի և 62-ամյա Սլավիկ Խաչատրյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel»-ը հարվածել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել գետում:
Վթարի հետևանքո «Opel»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: