s

Միության նախագահներ

Մաքսիմ Անուշավանի Հակոբյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր, ԽՍՀ և ՀՀ տնտեսության գործիչ, Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախկին նախագահ

Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի . Ղափանի շրջանի Վերին Հանդ գյուղում ծառայողի ընտանիքում։
Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1967-1972 թվականներին սովորել և ավարտել է
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը` ստանալով լեռնային ինժեների
որակավորում։
1972 թվականի հոկտեմբերի 10-ից աշխատում է (Քաջարանի) Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է լեռնային արտադրամասում որպես էքսկավատորի մեքենավարի օգնական։
1973-1981 թվականներին աշխատել է լեռնային վարպետ, հորատապայթեցման և էքսկավատորաբուլդոզերային
տեղամասերի պետ։
Աշխատանքային գործունեությունը
1972-1973 թթ. աշխատել է  Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՝ որպես էքսկավատորի մեքենավարի
օգնական։
1973-1981 թթ. աշխատել է կոմբինատում՝ լեռնային վարպետ, ապա հորատապայթեցման և
էքսկավատորաբուլդոզերային տեղամասերի պետ։
1982-1988 թթ. աշխատել է որպես կոմբինատի լեռնային արտադրամասի գլխավոր ինժեներ։
1988-1994 թթ. – կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավայրի
պաշտպանության բաժնի պետ։
1994-1998 թթ. – աշխատել է որպես կոմբինատի գլխավոր ինժեներ։
1998 թվականի մայիսի 7-ին նշանակվել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն։
2003 թվականի մարտի 24-ին նշանակվել է կոմբինատի գլխավոր տնօրեն։
2014 թվականի մայիսից կոմբինատի  տնօրենների խորհրդի  նախագահն է, Սյունիքի նախկին մարզպետ Վահե
Հակոբյանի հայրը։
Հասարակական գործունեություն
2004 թ. ընտրվել է «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ։
2006 թվականից՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ։
2007 թվականից՝ «Գանձասար» ֆուտբոլային ակումբի նախագահ։

Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2014) ։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011) ։
Անանիա Շիրակացու մեդալ (2002)։
Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան։
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ։
2005 թ. Միջազգային քաղաքականության ռուսական ակադեմիայի կողմից շնորհվել է դոկտորի գիտական աստիճան։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտոր (2008)։
Քաջարան,  Կապան ,  Մեղրի ,  Ագարակ  քաղաքների,  Արմավիրի մարզի  պատվավոր քաղաքացի է։
2007 թվականին ճանաչվել է «Տարվա մարդ» («Դե-ֆակտո» ամսագրի վարկածով)։
Մահացել է 2018 -ի դեկտեմբերի 9-ին։

ajax-loader