«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ

Ընկերության մասին
«ԳեոՊրոմայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է
Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման
ֆաբրիկան։
Սոթքի հանքավայրի մնացորդային պաշարները
գնահատվում են 47,7 տոննա ոսկի (01․01․2021թ-ի
դրությամբ)
Սոթքի հանքավայրը շահագործվում է բաց և ստորգետնյա
եղանակով:
Արտադրության արտադրական հզորությունը կազմում է
տարեկան 1,750 մլն․ տոննա հանքաքար։
Ակտիվն ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների
ցանկում։

Զարգացման պատմություն
Ընկերության ձեռքբերումից ի վեր՝ ԳեոՊրոՄայնինգ
ընկերությունների խմբի կողմից ԳՊՄ գոլդ-ի զարգացման
համար ներդրվել է ավելի քան 300 միլիոն դոլար։
Ներդրումային ծրագիրը ենթադրում էր բաց հանքի
տեխնիկական վերազինում և Արարատի ոսկու կորզման
ֆաբրիկայի տեխնոլոգիական արդիականացում։
Ակտիվը գնելու պահին Սոթքի հանքավայրը և Արարատի
ֆաբրիկան գտնվում էին չաշխատող վիճակում՝
հիմնականում վերամշակման համար պատրաստ ապարների
բացակայության պատճառով։

Կարճ ժամանակում ԳեոՊրոՄայնինգը գործարկեց հանքը և
ֆաբրիկան։
Սակայն, Արարատի ֆաբրիկայի տեխնոլոգիական
սարքավորումները նախատեսված չէին Սոթքի
հանքավայրում մնացած սուլֆիդային հանքաքարի
վերամշակման համար։

ԳեոՊրոՄայնինգը ընտրեց Արարատի ոսկու վերամշակման
ֆաբրիկայում հանքաքարի վերամշակման տեխնոլոգիան
հիմնովին փոխելու ճանապարհը։ Հիմնվելով Սոթքի
հանքավայրի հանքաքարի մանրակրկիտ վերլուծության
արդյունքների վրա՝ ԳՊՄ գոլդը ներդրեց ավստրալիական
Xstrata ընկերության ամենաառաջադեմ Albion տեխնոլոգիան,
որն ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր
մակարդակը՝ պահպանելով բնապահպանական լավագույն
չափանիշները:

Առաջին անգամ Albion-ի եզակի տեխնոլոգիան, որը թույլ է
տալիս պարզ եղանակով և արդյունավետ վերամշակել
սուլֆիդային հանքաքարը՝ մետաղի առավելագույն
կորզմամբ, մշակվել, արտոնագրվել և կիրառվել է Xstrata-ի
կողմից Ավստրալիայում և Դոմինիկյան
Հանրապետությունում՝ պղնձի հանքաքարի կորզման
համար: Հայաստանում մեր նախագիծը ոսկու հանքաքարի
վերամշակման այդ տեխնոլոգիայի կիրառման առաջին
փորձն էր։
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արդիականացումը
հանգեցրեց աշխատատեղերի ավելացմանը։

Ընկերությունում ներկայումս աշխատում է 1350 մարդ։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատոություն

Արդեն երկրորդ տասնամյակի ընթացքում մենք հավատարիմ
ենք կորպորատիվ քաղաքացիության և սոցիալ-հումանիտար
գործունեության սկզբունքներին այն մարզերում, որտեղ
ակտիվներ ունենք։ Ընկերությունը հասարակության հետ
սերտ հարաբերությունները համարում է իր բիզնեսի
զարգացման անբաժանելի մասը:
Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպիսի ներգործություն է
ունենում մեր գործունեությունը հասարակության և շրջակա
միջավայրի վրա և, հիմնվելով մեր կորպորատիվ
փիլիսոփայության վրա՝ ստեղծում ենք սոցիալական և
հումանիտար նախագծեր:
Որպես պատասխանատու կորպորատիվ քաղաքացի՝
մենք պարտավորվում ենք լուծել սոցիալական խնդիրները
այն մարզերում, որտեղ ընկերությունն ունի ռեսուրսներ,
գիտելիքներ և հնարավորություններ:
Մենք պարբերաբար ներդրումներ ենք կատարում
սոցիալական ծրագրերում, որոնք ուղղված են սոցիալ-
կենցաղային ենթակառուցվածքների զարգացմանը՝
սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում և կոմունալ
տնտեսության աջակցում, ճանապարհների վերակառուցում,
հրդեհային պաշտպանություն, էներգամատակարարում,
ջրամատակարարում, գյուղերի, դպրոցների և
մանկապարտեզների գազաֆիկացման ծրագրեր:
Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում
կրթության, մշակույթի և սպորտի, բնապահպանության և
առողջապահության հարցերին։

Գլխավոր տնօրեն՝ ԱՆԱՏՈԼԻ ԳՈԳՈՏԻՆ
Անատոլի Գոգոտինն ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ հանքարդյունաբերության ոլորտում։
2011-2015 թվականներին նա եղել է ԳՊՄ ԳՈԼԴ ընկերության տեխնիկական տնօրենը: Մինչ այդ՝ 2003-ից 2011 թվականներին, աշխատել է որպես Ակտոբ (Ակտյուբինսկի) պղնձի ընկերության տնօրեն, իսկ 1999-2003 թվականներին՝ Ալեքսանդրիյսկայա հանքարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն: 1990-ական թվականներին Գոգոտինն աշխատել է Ուչալինսկու լեռնահանքային և վերամշակման գործարանում՝ գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնից դառնալով Ուզելգինսկի հանքավայրի տնօրեն։
Կրթություն
Կրասնոյարսկի գունավոր մետաղների ինստիտուտ՝ հանքարդյունաբերության ինժեներիա
(ճարտարագիտություն) և մեքենայացում մասնագիտությամբ
Մոսկվայի տնտեսագիտության և իրավագիտության ինստիտուտ՝ կորպորատիվ տնտեսագիտություն մասնագիտությամբ

ajax-loader