«Գլուխկոտրուկ-2»-ը (Inside Out 2) դարձել է պատմության մեջ առաջին անիմացիոն ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային կարճ ժամկետում (թողարկումից ընդամենը 19 օր անց) հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար։
«Մենք շատ ուրախ ենք, որ հասել ենք այդ ֆենոմենալ ցուցանիշինին ռեկորդային կարճ ժամկետում, եւ դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ համաշխարհային լսարանը կնայի այս հիանալի ֆիլմը»,-հայտնել է Disney-ի վարձույթի գծով գործադիր փոխնախագահ Թոնի Չեմբերսը։ «Ֆիլմի հաջողությունը ոչ միայն Pixar թիմի անհավանական կրեատիվության վկայությունն է, այլեւ լավագույն կինոյի օրինակը»։
«Գլուխկոտրուկ-2»-ի աներեւակայելի հաջողությունը խախտել է 2024թ-ի թույլ վաճառքի ցուցանիշները. Comscore-ի տվյալներով՝մինչեւ հունիսի 16-ին ֆիլմի առաջին ցուցադրությունը ներքին շուկայում վաճառքները 2023թ. համեմատ հետ էին մնում ավելի քան 25 տոկոսով։