Google-ի վերլուծության խումբը չորեքշաբթի տեղեկացրել է, որ «APT42 հաքերային խումբը, որը կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, գրոհել է մոտ տասներկու անձանց էլեկտրոնային փոստերը, այդ անփինք կապված են նախագահ Բայդենի եւ նախկին նախագահ Թրամփի հետ», գրել է Politico-ն։
Վերլուծությունում նշվել է, որ Google-ը արգելափակել է APT42-ի բազմաթիվ փորձերը՝ «մտնելու այդ անձանց անձնական օգտահաշիվներ, տեղեկացրել է թիրախային ընկերություններին եւ գործերը հանձնել իրավապահ մարմիններին»։ Սակայն հաշվետվությունում չի հաստատվել, որ APT42-ը մասնակցել է այդ գրոհներին, այլ նշված է միայն այն, որ «Իրանը հետաքրքրված է նաեւ փոխնախագահ Քամալա Հարիսի ընտրարշավով»։
Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբը հայտնել էր հաքերային գրոհի մասին։ ՀԴԲ-ն իր հերթին տեղեկացրել է, որ հետաքննություն է իրականացնում ստացած տեղեկության հետ կապված։