ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երդմնակալությունից հետո առաջին ութ օրվա ընթացքում ավելին է արել, քան Ջո Բայդենի գլխավորած ամերիկյան վարչակազմին հաջողվել է անել չորս տարվա ընթացքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ «Ես իրականում կարծում եմ, որ մենք ութ օրվա ընթացքում ավելին ենք արել, քան Բայդենի վարչակազմը չորս տարվա ընթացքում»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում։ Վենսը ավելացրել է, որ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ ոլորտները կլինեն տնտեսական եւ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարը։ «Եթե Բայդենի եւ դեմոկրատների վարած բաց սահմանների քաղաքականությունը շարունակվեր եւս չորս տարի, մեր երկիրն անդառնալիորեն կփոխվեր։ «Մենք նաեւ միջոցներ ենք ձեռնարկում էներգիայի ծախսերը նվազեցնելու համար, քանի որ դա մեզ թույլ կտա սնունդը, բնակարանը եւ մնացած ամեն ինչ ավելի մատչելի դարձնել Ամերիկայի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Բայդեն
Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչելով ԱՄՆ-ի ազգային թռչուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 24-ին ստորագրել է օրենք սպիտակագլուխ արծիվը երկրի ազգային թռչուն ճանաչելու մասին։ Այդ մասին հաղորդում է ABC լրատվամիջոցը։ Կոնգրեսն այս օրինագիծն ընդունել էր միաձայն։ Սպիտակագլուխ արծիվը Միացյալ Նահանգների պաշտոնական փաստաթղթերում օգտագործվող Մեծ կնիքի վրա պատկերված է 1782 թվականից, երբ դիզայնը վերջնական տեսքի բերվեց: Կնիքի վրա պատկերված են սպիտակագլուխ արծիվ, ձիթենու ճյուղ, նետեր, վահան՝ ԱՄՆ դրոշի գույներով, ...
Կարդալ ավելին »Բայդենը հաստատել է 2025 թ. ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 895 մլրդ դոլար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որով հաստատել է 2025 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ Նշվում է, որ փաստաթղթով կատարվում են 2025 ֆինանսական տարվա հատկացումները հիմնականում պաշտպանության նախարարության ծրագրերի և ռազմական շինարարության, Էներգետիկայի նախարարության ազգային անվտանգության ծրագրերի, Հետախուզության և Պետքարտուղարության ծրագրերի համար, սահմանվում են զինվորական հիմնական աշխատավարձի բարձրացում և ԱՄՆ զինված ուժերին առնչվող ...
Կարդալ ավելին »Google․ իրանցի հաքերները գրոհել են Թրամփի և Բայդենի նախընտրական շտաբները
Google-ի վերլուծության խումբը չորեքշաբթի տեղեկացրել է, որ «APT42 հաքերային խումբը, որը կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, գրոհել է մոտ տասներկու անձանց էլեկտրոնային փոստերը, այդ անփինք կապված են նախագահ Բայդենի եւ նախկին նախագահ Թրամփի հետ», գրել է Politico-ն։ Վերլուծությունում նշվել է, որ Google-ը արգելափակել է APT42-ի բազմաթիվ փորձերը՝ «մտնելու այդ անձանց անձնական օգտահաշիվներ, տեղեկացրել է թիրախային ընկերություններին եւ ...
Կարդալ ավելին »Բայդենն ընտրապայքարից հրաժարվել է հարցումների արդյունքների պատճառով. աղբյուրներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր օգնականներին հայտնել է ընտրապայքարից դուրս գալու որոշման մասին դա հանրայնացնելուց րոպեներ առաջ, իսկ այդ որոշման պատճառ են դարձել հարցումների արդյունքները։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Իր հայտարարությունից դեռ մեկ օր առաջ Բայդենն օգնականներին ասել էր, որ կշարունակի ընտրապայքարը, որպեսզի նոյեմբերի ընտրություններում հաղթի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։ Սակայն ...
Կարդալ ավելին »ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ ...
Կարդալ ավելին »Բայդենի ընտանիքը մեղադրել է նրա օգնականներին բանավեճերում ունեցած ձախողման համար. Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարազատները նրա օգնականներին մեղադրում են պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճերում ունեցած ձախողման համար։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ երեք մարդու խոսքով՝ Բայդենի ընտանիքը նախագահին կոչ է արել աշխատանքից հեռացնել կամ իջեցնել իր թիմի անդամների պաշտոնը, որոնց իրենք համարում են մեղավոր անհաջող ելույթի համար։ Նրանց մեջ են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար ...
Կարդալ ավելին »Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրենք է ստորագրել ռուսական ուրանն ԱՄՆ ներմուծելու արգելքի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։ Ըստ փաստաթղթի՝ «Ռուսական ուրանի ներմուծումն արգելելու մասին օրենքն» արգելում է Ռուսաստանի Դաշնությունում կամ ռուսաստանյան ձեռնարկության կողմից արտադրված չճառագայթված ցածր հարստացված ուրանի ներմուծումը։ Իր հերթին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Բայդենի ստորագրած արգելքը կօգնի ամրապնդել ԱՄՆ-ի «էներգետիկ ...
Կարդալ ավելին »Թրամփը ֆինանսական կեղծիքների գործով դատավարությունն անվանել է Բայդենի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործնական փաստաթղթերի կեղծման գործին իր մասնակցությամբ դատավարությունն անվանել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հարձակումն իր և ամբողջ երկրի վրա։ «Ջո Բայդենի ոգեշնչված դատավարությունը հարձակում է նրա քաղաքական հակառակորդի և ամբողջ Ամերիկայի վրա», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում: Նա նշել է, որ այս գործընթացին, որն, ըստ նրա, վարում է կոռումպացված դատավորը, «հետևում ...
Կարդալ ավելին »Բայդենն ու Թրամփն ապահովել են իրենց թեկնածության առաջադրումը նոյեմբերյան ընտրություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախնական ընտրությունների արդյունքներով արդեն ապահովել են իրենց թեկնածության առաջադրումը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Բայդենը դեռ մինչև Ջորջիայում, Վաշինգտոնում, Միսիսիպիում և Հավայան կղզիներում անցկացվող նախնական ընտրություններում (փրայմերիզ) ձայների վերջնական հաշվարկն արդեն հավաքել էր բավական թվով պատվիրակներ, որպեսզի իրեն ապահովի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրումը: Հաշվի առնելով ...
Կարդալ ավելին »