Չինաստանն ակտիվացրել է ծնելիության խթանման հանրային քարոզչությունը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ տեղի իշխանությունները հանրային քարոզչության շրջանակում զանգահարում են ամուսնացած կանանց, որպեսզի իմանան երեխաներ ունենալու նրանց պլանների մասին։ Թերթը տեղեկացրել է, որ ոմանց նաեւ հրավիրում են բժշկական հետազոտման, իսկ որոշ դեպքերում առաջարկում են սուբսիդիա երեխայի ծնվելու համար։ Բացի այդ, չինական համալսարաններ են ուղարկվել ուղեցույցներ միայնակ ուսանողների համար դասընթացներ վարելու նպատակով՝ նվիրված հարաբերությունների ստեղծմանը։
Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ էր արել ձեւավորել հասարակություն, որտեղ կխրախուսվեն երեխաների ծնունդները եւ դաստիարակությունը։ Նա հայտնել է, որ «անհրաժեշտ է աջակցել այնպիսի հասարակության կլառուցմանը, որը դրական է նայում երեխաների ծնվելուն եւ դաստիարակությանը»։
Չինաստանի բնակչության թվաքանակը 2023թ. կրճատվել է 2,08 մլն մարդով՝ 1,40967 մլրդ։ Անցած տարի իշխանությունները գրանցել են 9,02 մլն նորածին, մահացել է 11,10 մլն մարդ։ Ծնելիության եւ մահացության գործակիցները կազմել են 6,39 եւ 7,87 պրոմիլե համապատասխանաբար։