FLYONE ARMENIA-ի նոր ռեկորդը. ուղևորների թիվը հատել է 1 միլիոնի սահմանը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սահմանել է նոր ռեկորդ` տեղափոխած ուղևորների քանակով հատելով 1 միլիոնի սահմանը:

«Այս նորությունն իսկական տոն է մեզ համար, և որպեսզի այն կիսենք մեր ուղևորների հետ` որոշեցինք տոնական դարձնել մեր երեք չվերթները, որոնց ուղևորացանկերով էլ հատել ենք 1 միլիոնի սահմանը, այդպիսով` հնարավորություն տալով միաժամանակ մի քանի չվերթերի ուղևորների մասնակից դառնալ իրենց իսկ ընտրած ավիաընկերության տոնին:

Մեր «միլիոներորդ» ուղևորի միջոցառումների շարքն այս անգամ կայացավ Փարիզում: Այսպիսով` Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում շնորհավորել են FLYONE ARMENIA-ի խորհրդանշական «միլիոներորդ» ուղևորին: Ավիաընկերության «միլիոներորդ» ուղևորը Ավագյան Արմենուհին էր, ով դստեր հետ Փարիզից ուղևորվեց Երևան։ Հանդիսավոր մթնոլորտում նրան հանձնվեց ավիափոխադրողի երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ երկու անձի համար տոմսեր ձեռք բերելու նվեր վաուչերը:

Նշենք, որ FLYONE ARMENIA-ի երեք հոբելյանական թռիչքները Սոչի-Երևան, Միլան-Երևան և Փարիզ-Երևան երթուղիներով նշվել և նշվելու են խորհրդանշական արարողությամբ։ Այս նշանակալից իրադարձության շրջանակներում խորհրդանշական չվերթերի«միլիոներորդ» ուղևորները ավիաընկերությունից կստանան երկու անձի անվճար թռիչքի նվեր վաուչեր։

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Սկզբում միայն Երևանից դեպի Լիոն, հետո արդեն դեպի Մոսկվա, Փարիզ և աշխարհի ավելի քան 20 քաղաքներ»,- ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունում:

ajax-loader