Crypto-ում ամենաշատը վաստակում են կանայք

Կրիպտոարժույթների ոլորտում աշխատող կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ: Այս մասին են վկայում Pantera Capital-ի հետազոտության արդյունքները: Հարցումն անցկացվել է հունիս-հուլիս ամիսներին ԱՄՆ 502 բնակիչների շրջանում:

Ելնելով միջին բազային աշխատավարձից՝ տղամարդու վաստակած յուրաքանչյուր դոլարի դիմաց կինը վաստակում է 1.15 դոլար: Ոչ կրիպտոարժույթային ընկերություններում կանանց համար այդ ցուցանիշը կազմում է 84 ցենտ:

Հետազոտության համաձայն՝ Web3 արդյունաբերությունն ամենաբարձր վարձատվությամբ ոլորտներից մեկն է, որը զիջում է բժիշկներին և կորպորատիվ գործադիր պաշտոններին: Կանանց շաբաթական միջին բազային աշխատավարձը գերազանցում է 3000 դոլարը:

Սա բացատրվում է հարցված կանանց զգալի մասնագիտական ​​փորձով՝ համեմատած հարցված տղամարդկանց հետ. նրանց մեծ մասը զբաղեցնում է միջին և բարձր ղեկավար պաշտոններ հինգ տարվա աշխատանքից հետո:

Ըստ Pantera Capital-ի՝ կրիպտոարժույթների ոլորտում բարձունքների հասած կանայք ունեն մի շարք հմտություններ, այդ թվում՝ ճկունություն և բարձր կոմպետենտություն, ինչը նույնպես դրական է ազդում նրանց աշխատավարձի վրա:

«Կրիպտոարժույթների ոլորտում վարձատրության հակադարձ տարբերությունը կարող է նշանակել, որ այն կանանց համար ավելի լավ հնարավորություններ է տալիս, քան ավանդական ոլորտները», – մեկնաբանել են հետազոտողները:

Հարցման հեղինակները կարծում են, որ տեղին չի լինի եզրակացնել, որ տղամարդ Web3 մասնագետներն ավելի ցածր աշխատավարձ ունեն՝ հիմնված բացառապես սեռային կողմնակալության վրա, որովհետև կրիպտոարդյունաբերության մեջ կանանց թիվը դեռ բավական ցածր է:

«Համեմատաբար արդար աշխատավարձերը կրիպտոարդյունաբերության մեջ ցույց են տալիս պոտենցիալ քայլ դեպի գենդերային հավասարություն», – հուսով են փորձագետները:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա Pantera Capital-ի հետազոտության համաձայն՝ բլոկչեյն ոլորտի աշխատակիցների միայն 3%-ն է աշխատավարձ ստանում կրիպտոարժույթներով:

ajax-loader