Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ: Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։
Ընկերության նպատակն էր` երիտասարդ մասնագետներ պատրաստել, որոնք հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում:
Եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո մասնագետներին շնորհվեցին համապատասխան հավաստագրեր:
Չորս տասնյակից ավելի որակավորում ունեցող աշխատակիցները կլրացնեն աշխատաշուկայի պահանջարկը և իրենց հմտություններով կնպաստեն մարզի մասնագիտական հիմնարկների առաջխաղացմանը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ