Գիտությունների ազգային ակադեմիայի և չինական CORE ակադեմիայի պատվիրակության հանդիպմանը ՀՀ ԳԱԱ-ում ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ ԳԱԱ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, իսկ CORE ակադեմիայի կողմից՝ Ռեյմօնդ Ջ. Վուն։
Հուշագրի նպատակն է․
- նպաստել համատեղ նախագծերին կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում
- իրականացնել համատեղ գիտական հետազոտություններ, գիտնականների փոխանակման ծրագրեր
- կազմակերպել համատեղ/փոխադարձ գիտատեխնիկական շրջայցեր, ինչպես նաև գիտական հանդիպումներ, համատեղ լաբորատորիաներ կամ ինստիտուտներ
- իրականացնել գիտության հանրահռչակման գործունեություն երկու կազմակերպությունների համար և խթանել համապարփակ համագործակցությունը երկու կազմակերպությունների հաղորդակցության, հետազոտությունների և միջազգային զարգացման գործում:

Ակադեմիայի պատվիրակության կազմում են եղել նաև պրոֆեսորներ Լի Լեիին, տիկին Ֆենգ Լիուին և տիկին Յան Ժենգին։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։
CORE ակադեմիան ներկայացնում է International Core Academy of Sciences and Humanities ակադեմիան և նրա կից հաստատությունները (ներառյալ Ke Rui ակադեմիան, CORE գիտական կենտրոնները և CORE հետազոտական լաբորատորիաները)։