ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 12,998.8 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 12․3%-ով և կազմել 3,595.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 24.3%-ով և կազմել 687.9 տոննա։
Կարդալ ավելին »Տնտեսություն
Պանրի արտադրության ծավալն աճել է 3.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 6,761.2 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 3.6%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 51.7%-ով և կազմել 1,121.2 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 1.9%-ով՝ կազմելով 3,391.8 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 24.5%-ով և կազմել 924.1 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 88,645.2 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.5%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 6.4%-ով և կազմել 48,278.5 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 64.1%-ով և կազմել 973.8 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 43.8%-ով և կազմել 1,233.2 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11%-ով՝ կազմելով ...
Կարդալ ավելին »Գինու արտադրությունը նվազել է 38.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 1,858.4 հազար լիտր գինի, որից 283.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 38․8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 28%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 76.7%-ով և կազմել 833.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է ...
Կարդալ ավելին »Ծառայությունների չնվազող գները և թանկացող սննդամթերքը՝ գնաճի պատճառ
Հայաստանում գնաճ են հրահրում թանկացող սննդամթերքը և ծառայությունների չնվազող սակագները։ Այսպես, 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին 2,8 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 5,4 տոկոսով և 1,2 տոկոսով, մինչդեռ, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,3 տոկոսով։ Մեկ տարի առաջ դիտվել է նույն պատկերը, բայց այն ժամանակ՝ 2024թ. հունվար-մայիսին, զրոյական գնաճը պայմանավորված էր սննդամթերքի գների 0,5% աննշան ...
Կարդալ ավելին »Հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը կրճատվել է 1,5 տոկոսով
Հայաստանում 2024թ. հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը նվազել է 1.5 տոկոսով՝ կազմելով 755.9 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ընդ որում՝ ներմուծվող ապրանքներից հավաքագրումները կրճատվել են 15,8 տոկոսով կամ 81,8 մլրդ դրամով։ «Միեւնույն ժամանակ, տեղական ապրանքներից հավաքագրումներն ավելացել են 28,2 տոկոսով կամ 70,4 մլրդ դրամով»,- տեղեկացրել է Հակոբյանը։
Կարդալ ավելին »Մաքսային մարմինները հավաքագրել են մոտ 15 տոկոսով ավելի քիչ հարկեր և տուրքեր
2024թ. Հայաստանի մաքսային մարմինները հավաքագրել են մոտ 15 տոկոսով պակաս հարկեր եւ տուրքեր, քան 2023թ.։ Այս մասին հունիսի 9-ին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը մշտականխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետականբյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է գերատեսչության պետը, 2024թ. հարկերի եւ տուրքերի գծով հավաքագրվել է 2 տրլն 391 մլրդ դրամ։ Սա 7.6 տոկոսով ավելի է, քան 2023թ.։ Հարկային ծառայությունը գրանցել է մոտ 11 տոկոս աճ, իսկ մաքսային ծառայությունը՝ 15 տոկոս անկում։ «Մաքսային եկամուտների անկումը պայմանավորված է ներմուծվող ավտոմեքենաների եւ ծխախոտի ծավալի կրճատմամբ։ Համապատասխանաբար, նրանցից գանձվող հարկերի չափը նույնպես նվազել է»,- բացատրել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ 2023թ. ավտոմեքենաների ներմուծման մակարդակը շատ բարձր է եղել։ 2022թ. համեմատ այն աճել է գրեթե 2 անգամ։ Պաշտոնյան նշել է, որ այստեղ նվազումը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով։ «Նախ՝ 2024թ. հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում մեքենաների ուտիլիզացիոն վճարը բարձրացվել է՝ 70-ից մինչեւ 85 տոկոսի։ Ընդ որում՝ 2025-2030թթ. դրույքաչափը կշարունակի աճել։ Երկրորդ՝ ...
Կարդալ ավելին »Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարության 80 տոկոսն ավարտվել է. ՏԿԵ նախարար
2024 թվականին ՀՀ պետական բյուջեից էներգետիկայի ոլորտին հատկացված 19 միլիարդ դրամից ծախսվել է 18,3 միլիարդը, իսկ կատարողականը կազմել է 96,2 տոկոս։ Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարի խոսքով՝ հատկացված միջոցները ծառայել են չորս ծրագրերում ներառված 12 ...
Կարդալ ավելին »Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,333.6[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4․9%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 7․9%-ով և կազմել 994.0 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 27.8%-ով և կազմել 774.1 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 7․3%-ով և կազմել 1,156.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում. ԱՄՆ դեսպանն այցելել է ՀԱԷԿ
3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկումը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,- հայտնել է դեսպանը:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ