Տնտեսություն

Գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում (հունվար-օգոստոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3,1 տոկոսի գնաճ: Ընդ որում, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ բաժնում գնաճը կազմել է 1,2 տոկոս: Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 8,6 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 6,2 տոկոսով: Կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) եւ վառելիքի այլ տեսակների գները այս տարվա ...

Կարդալ ավելին »

4,126 մլրդ դոլար․ Հայաստանի միջազգային պահուստները հասել են նոր ռեկորդային մակարդակի

Հայաստանի համախառն միջազգային պահուստների (ՀՄՊ) տարեկան աճը  2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին արագացել է ՝ 15,2% – ից մինչեւ 16,3% (այսինքն ՝ ավելացել են 580 մլն դոլարով) և հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 4,126 մլրդ դոլարի (2022 թվականի դեկտեմբերին նախկին պատմական առավելագույն ցուցանիշից ՝ 4,112 մլրդ դոլար) ։ Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։ ՀՄՊ -ի կառուցվածքում առյուծի բաժինը՝ 4.079 ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին

Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում Հայաստանը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին: Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով եւ շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ: ««ԵՄ-Հայաստան ֆոնդի» բնականոն գործունեության համար վերջինիս ...

Կարդալ ավելին »

Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 262 591 դրամ

2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,591 դրամ։ Այd մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 18.5% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.3%-ով և կազմել 195,749 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 20.6%-ով և կազմել 290,140 դրամ։

Կարդալ ավելին »

Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրի համար

Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ  հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ընդհանուր առմամբ, 25 համայնքներում է գումար հատկացվելու 48 սուբվենցիոն ծրագրերի համար»,-ասաց Սանոսյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 312 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 69,6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 19,6 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 309,4 միլիոն դրամ, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հարավային Կորեան տնտեսական և գիտական գործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի և Հարավային Կորեայի կառավարությունները նախատեսում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը ունեն երկկողմ  առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է դուրս գրել միայն նոր համակարգով․ ՊԵԿ

2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ համակարգ հնարավոր է մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլեւս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվությունը նվազել է․ ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական ամփոփագիրը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը: Զեկույցում նշվում է, որ հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի (ՏԱԻ) աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8%` մայիսի 13.6%-ի համեմատ: «Հունիսին եւ հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 եւ 0.1%, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6%-ի: Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրների վարչապետները կքննարկեն միասնական բյուջեի ձևավորումը և ՀՕՊ ֆինանսավորումը

ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի՝ հոկտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն 2024 թ.-ի Համագործակցության միասնական բյուջեի ձևավորումը, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ֆինանսավորումը։ մասին հաղորդում է БелТА-ն՝ վկայակոչելով է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Նա նշել է, որ խորհրդի հիմնական օրակարգն արդեն ձևավորվել է։ Դրանում տեղ կգտնեն տնտեսական և հումանիտար հարցեր, ԱՊՀ-ի մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։ ...

Կարդալ ավելին »

«Լույս». ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները եւ նշել, որ «տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել, ինչպես եւ սպասվում էր»: «2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետեւանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ...

Կարդալ ավելին »
ajax-loader